Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի շնորհավորական բացիկը Սերժ Սարգսյանին

Հունիս 30,2014 16:01

Հարգելի պարոն Սերժ Սարգսյան,

Այսօր լրանում է Ձեր ծննդյան 60-րդ տարեդարձը, որի շուրջ 7 տարիներին, բռնազավթելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իշխանությունը, Դուք հանդես եք եկել նրանց անունից և գործել ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահի։

Իհարկե, ցանկալի է, որ մարդիկ իրենց տարեդարձի օրը արժանանան բարի գնահատականի, սակայն Ձեր դեպքում բարին կամ մահացել է կամ բախվելով հավատի կորստին՝ բռնել է արտագաղթի ճանապարհը, որն էլ իր հերթին հանգեցրել է ողբերգության։
Ողբերգություն հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայ ընտանիքի կյանքում՝ բևեռացում, աղքատություն, անջրպետ քաղաքացու և պետության, հայի և հայկական պետականության միջև։ Սա տարանջատման և օտարման ամենաբարձր աստիճանն է, որն իրականացվեց Ձեր միջոցով։

Այսօր հայը ողբում է, այսօր հայը իր պատմական հայրենիքում թշվառ, քաղցած և նվաստացված է։

Ձեր 60 տարիների առնվազն վերջին 7 տարվա գնահատականը Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարում պատկերված իրողությունն է, որը լիովին համապատասխանում է այսօրվա հայ ժողովրդի և հայ ընտանիքի ողբերգությանը։ Ընտանիքի անդամները չեն նայում միմյանց դեմքին, նրանք կանգ են առել ծովեզրին, դողում են, բայց չեն տաքացնում միմյանց, այլ փորձում են տաքանալ միայնակ։ Ցավի ու վշտի տեսարան։
Ձեր տարեդարձի առթիվ, իբրև ընծա, ընդունեք Պաբլո Պիկասոյի «Ողբերգություն» նկարի բացիկը:

Մաղթանք՝
Իշխանազրկում, քրեական հետապնդում և դատապարտում։

Հ.Գ. Ի հեճուկս Ձեզ և Ձեր նմանների՝ հայու տեսակի ոգին կազմակերպվելու և հաղթահարելու է հերթական փորձությունը՝ ստեղծելով իր երազանքների պետականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Sevak says:

    Իմ նման միլիոնավորներն են միանում Զարուհու մաղթանքին ու ցանկանում, որ մաղթանքն իրագործվի (ավելի շուտ գործադրվի մեր կողմից) հնարավորինս շուտ:

    Գողացած-լափածներդ բողազներիցդ դուրս թափվի:

  2. ԽԱՉԱՏՈՒՐ says:

    https://surhandak.wordpress.com/2014/06/30/մղձավանջ/ Երեւի Սերժ Սարգսյանի համար գեղեցին նվեր էր Գեհենի Առաքելի ՄՂՁԱՎԱՆՋ պատմությունը, կարծում եմ շատերը կցանկանաին նման ավարտ… Հետաքրքիր պատմություն է ժամանակակից ՉԱՐԻ ՎԵՐՋԸ…

  3. Զարուհին շատ համեստ կին է,այդ պատճառով շատ քիչ է գրել: Սեռժ Սարգսյանի արարքները դուս են գալիս Պաբլո Պիկասսոյի «Ողբերգություն» նկարի շրջանակներից: Սեռժ սարգսյանի արարքը ես կհամեմատեյի Պոլ Պոտի արարքի «քաղաքակռթված» տարբերակին: Սեռժը իր կլանով ուտում ու յուրացնում է ամբողջ Հայ ազգի ունեցվածքը: Սեռժ սարգսյանի օրոք Հայաստանի մի քայլ չարեց դեպի առաջ,մենք անընդհատ նահանջում ենք: Ես էլ իմ այս տողերը միացնում եմ Զարուհու տողերին և նվիրում ամբողջ Հայության ամենա հրեշավոր մարդուն Սեռժ սարգսյանին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30