Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր իշխանությունները նպատակ են դրել, որ Գյումրին 50 հազարից ավելի բնակչություն չունենա». ազգագրագետ (Տեսանյութ)

Հունիս 30,2014 16:54

Գյումրիում «Մեդիա» կենտրոնի կողմից կազմակերպած «Զբաղվածությունը, միգրացիան և երիտասարդության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հնչեցրեց ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը: Ըստ նրա, միգրացիայի վրա ազդող գլխավոր գործոնը տնտեսական և քաղաքական գործոնն է: «Գլխավոր հիմքը հասարակարգի փոփոխությունն է, կա երկու օրենք` կապիտալիստական և սոցիալիստական, կապիտալիզմը ասում է` ես եկամուտ ունեցա, ուրեմն աշխատանքային ռեսուրսների պահանջարկը շատ է, եկամուտ չունեցա, թողեք գնացեք էս հանրապետությունից: Այսօրվա մեր իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության արդյունքում Գյումրին դատարկվում է, մեր իշխանությունները նպատակ են դրել, որ Գյումրին 50 հազարից ավելի բնակչություն չունենա, իրենք էդ քաղաքականությունն են իրականացնում: Հիմա էդ երիտասարդները ուր կգնան, ինչ կանեն, ինչ չեն անի դա իրենց հետաքրքիր չէ, որովհետև դա կապիտալիզմի օրենքն է, էությունն է, բովանդակությունն է:

Արտաքին գործոնը հաշվի չենք առնում. այսօր Եվրամիությունը, ԱՄՆ-ն ամեն ինչ անում են, որ տրանսպորտային կոմունիկացիաները չաշխատեն` Երևան -Թեհրան, Երևան-Կարս, Երևան-Ադլեր: Ամենակարևորը երկաթգծի աշխատանքն է, որովհետև ապրանքների շրջանառության աճը հանգեցնում է աշխատատեղերի ավելացմանը, դրա համար պետք է լինեն դրական նախադրյալներ, և դրա հիմնական մեղքը այսօրվա դրությամբ Եվրամիությանն է, որն ամեն ինչ արել է, որ Հայաստանը շրջափակման մեջ լինի, եթե Եվրամիությունը ցանկանա, մեկ օրում Գյումրի-Կարս երկաթգիծը կաշխատի, եթե ցանկանա Երևան -Ադլերը կաշխատի, բայց իրենք չեն ուզում, իրենք ուզում են Հայաստանին ճնշած լինեն և ավելի շատ Ռուսաստանից հեռու պահեն», -կարծում է ազգագրագետը:

Մանրամասները՝  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30