Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Հունիս 30,2014 18:47

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յագուբյանին։

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ևմայր հայրենիքիհզորացման ուղղությամբև´ Հայաստանում, և´ սփյուռքում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։

ՀԲԸՄ-ի  նախագահ Պերճ Սեդրակյանն ընդգծել է,  որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը և սփյուռքի  հիմնախնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ-ի օժանդակությամբ տարբեր ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել հետագա անելիքներին: Հովիկ Աբրահամյանը և Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաև ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության  համախմբման, հայապահպանության, կրթական  ևմի շարք այլ հարցերիվերաբերյալ:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30