Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին

Հուլիս 01,2014 11:20

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաջյանին:

Բարձր գնահատելով հայազգի քանդակագործի ներդրումը հայապահպանության, հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց նրան «Արշիլ Գորկի» մեդալով:

Նախարարը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել արվեստի մեծագույն վարպետներից մեկին՝ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, ով կյանքի մի մասն ապրել է Հայաստանում, մյուս մասը՝ Կանադայում, բայց մշտապես ամուր թելերով կապված է եղել Հայրենիքի հետ: Չաքմաքչյան ազգանունը վաղուց դուրս է եկել հայկական աշխարհի շրջանակներից և դարձել համաշխարհային մշակույթի մեծագույն երևույթներից մեկը»:

Հարություն (Արտո) Չաքմաքչյանը ծնվել է 1933թ.-ին Եգիպտոսում: 1948թ.-ին ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1975 թվականից ապրում է Կանադայի Մոնրեալ քաղաքում:

Արտո Չաքմաքչյանը քանդակագործության ասպարեզում համարվում է էքսպրեսիվ կերպավորման մեթոդի հիմնադիրներից մեկը: Այդ մեթոդով նա քանդակել է Կոմիտասի, Կոստան Զարյանի, Առնո Բաբաջանյանի դիմաքանդակները, «Ազատություն» քանդակը։ Նա նաև դեկորատիվ-կիրառական քանդակագործության հռչակավոր վարպետներից է, ստեղծել է «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» քանդակները։ Նրան մեծ համբավ են բերել «Կոմիտաս» և «Ապրիլյան հուշակոթող» վեհաշուք հուշարձանները։ 2010թ.-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Չաքմաքչյանը նշեց. «Ես անուղղակիորեն ներկայացրել եմ մեր երկիրը և ցույց տվել աշխարհին, որ մեր երկիրն էլ գեղարվեստական խոսք, արվեստ ունի: Եթե ես ճանաչում եմ գտել աշխարհում, ապա միայն շնորհիվ Հայաստանի, քանի որ իմ արվեստին Հայաստանի անցյալի և ներկայի մշակույթն է սնունդ տվել»:

Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հանդիպում կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ, ցուցադրվեց Ռիտա Շառոյանի՝ արվեստագետի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող «Քայլող մարդը» ֆիլմը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031