Ադրբեջանցիները գնդակոծել են Պառավաքարի դաշտերը, Բարեկամավանի նախիրը

Ադրբեջանցիները գնդակոծել են Պառավաքարի դաշտերը, Բարեկամավանի նախիրը

Սահմանամերձ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանից տեղեկացանք, որ հուլիսի 1-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Պառավաքարի դաշտերում աշխատող գյուղացիների վրա: Տուժածներ չկան:

Բարեկամավանի բնակիչները մեզ հայտնեցին, որ այսօր ժամը 16.40-ից մինչ 17-ն անց 10 րոպե ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի Ներքին հողերում արածող նախրի վրա: Անասնապահը կարողացել մի կերպ թաքնվել մոտակա շինության մեջ:
Ներկայումս ադրբեջանական զինուժը կրակում է Բարեկամավան գյուղի վրա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց Տավուշի մարզում դիվերսիոն հարձակման փորձի կանխման մասին: Ըստ այդմ`  հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում, Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը, եւ համապատասխան միջոցառումների արդյունքում՝ հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք