Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելու էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագները

Հուլիս 02,2014 20:36
oek

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական գործունեությանն առնչվող հարցեր:

Քաղաքական խորհուրդն իր նիստում անդրադարձել է նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ս.թ. օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին որոշմանը: Եվս մեկ անգամ փաստելով, որ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ընդունված որոշումը ՕԵԿ-ը գնահատում է անընդունելի, և արձանագրելով, որ Ազգային ժողովի կողմից տվյալ հարցի կապակցությամբ անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամների ներկայացրած փաստարկները և նույն նիստին մասնակցող քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հակափաստարկները ևս վկայում են ընդունված որոշման չհիմնավորվածության մասին:

Հաշվի առնելով վերը շարադրվածը` ՕԵԿ-ը համապատասխան հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` վիճարկելու նաև էլեկտրաէներգիայի և գազի գործող սակագները:

Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 18:00 Ազատության հրապարակում հրավիրել համազգային հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, որին հրավիրում է մասնակցելու բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անհատներին:

Երևանի քաղաքապետարանը հանրահավաքի անցկացման մասին օրենքով սահմանված կարգով կիրազեկվի:

Այս հարցի հետ կապված «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ս.թ. հուլիսի 4-ին կհրավիրեն մամուլի ասուլիս:

 

«Օրինաց երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031