Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի ազգային հավաքականը ճանաչողական այցով մեկնել է Արցախ

Հուլիս 02,2014 20:55

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներն այսօր ճանաչողական այցով մեկնեցին Հայաստանի հարավային շրջաններ եւ Արցախ:

Նախաձեռնության հեղինակը ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն է: Այսօր բռնցքամարտիկները եղան Վայքում, Սիսիանում եւ միայն երեկոյան հասան Ստեփանակերտ:

«Հավաքականի տղաների մեծ մասը մոտավորապես Անկախ Հայաստանի տարիքին է եւ անծանոթ Հայաստանին: Նրանք Արցախյան ազատամարտի եւ այդ պատերազմում հաղթած հայ զինվորների մասին, որոնք այն ժամանակ իրենց տարիքին էին, միայն պատմություններով են տեղյակ: Այս շրջայցը ճանաչողական է: Որպեսզի բռնցքամարտիկները սեփական աչքերով տեսնեն, թե 80-90-ականներին  անհավասար պատերազմում ինչի համար են կռվել ու հաղթել, շատերն էլ՝ նահատակվել այն տարիներին իրենց հասակակիցները եւ իրենք էլ ռինգում հաղթողի հոգեբանություն ձեռք բերեն, – հավաքականին ուղեկցող Aravot.am- ին ասաց Արթուր Գեւորգյանը:

Վաղն առավոտյան բռնցքամարտիկները ֆեդերացիայի նախագահի, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Սարգսյանի ուղեկցությամբ կմեկնեն Գանձասար, կլինեն Շուշիում:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031