Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Հուլիս 02,2014 21:49

Ս.թ. հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 238-րդ տարեդաձը: ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատական տվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությանը:

MHM89049

Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշեց. «Ուժեղ Հայաստանը բխում է Միացյալ Նահանգների շահերից: Մեր խորացող տնտեսական և մշակութային կապերը այս երկրում մեր ունեցած բազմաթիվ գործընկերությունների արգասիքն են: Հուսով եմ, որ այսօր բոլորս կխոստանանք աշխատել միասին՝ խորացնելու կապերը Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև»: Նա ողջունեց այն բազմաթիվ խմբերին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր գործակցում են ԱՄՆ դեսպանության հետ և խրախուսեց, որ նրանք գործակցեն նաև միմյանց հետ:

MHM89047-copy
Երեկոյի ընթացքում հնչում էր ամերիկյան քանթրի երաժշտություն հայկական «Իմեջին բենդ» խմբի կատարմամբ և ներկայացվում էին քանթրի խմբապարեր «Նանե» պարային ստուդիայի կողմից: Գագիկ Գինոսյանը և նրա «Կարին» համույթը ներկայացնում էին հայկական ավանդական երգ ու պար:

MHM89045-copy

Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը և Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին:

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031