Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի նորընտիր քաղաքապետ. «Կադրային փոփոխություն անելու նպատակ չունեմ»

Հուլիս 02,2014 23:21

Հունիսի 8-ին կայացած ընտրության արդյունքներով`  Գորիսում քաղաքապետ ընտրված ՀՀԿ անդամ Վաչագան Ադունցն  իր պաշտոնին անցնելուց հետո չի պատրաստվում կադրային փոփոխություններ իրականացնել: Այս մասին մեզ հետ ունեցած զրույցում տեղեկացրեց նորընտիր քաղաքապետը եւ ավելացրեց, որ պատրաստվում է համագործակցության առաջարկ անել  բոլորին` այդ թվում նաեւ քաղաքապետի նախկին թեկնածուներին:

«Նախընտրական շրջանում էլ ասացի, որ  կադրային փոփոխություն անելու նպատակ չունեմ: Ես առաջարկելու եմ նույն կադրերին միասին աշխատել, եթե կհարմարվեն իմ պահանջներին ու իմ տեմպին, աշխատանքին, օրենքի սահմաններում բնականաբար, կշարունակեն աշխատել, ես ցանկություն ունեմ  բոլորի հետ աշխատել», -ասաց Վաչագան Ադունցը: Նա նաեւ հերքեց շրջանառվող այն լուրերը, որ նախկին թեկնածու Հրայր Յոլյանը հնարավոր է նորընտիր քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնի առաջիկայում:

«Հրայր  Յոլյանին ես ինքս նման առաջարկություն չեմ արել, չեմ էլ պատրաստվում անել, քանի որ նրան չեմ էլ տեսել, ընտրվելուս կապակցությամբ  նույնիսկ շնորհավորանք չեմ ստացել նրանից: Սակայն Ես մյուս թեկնածուների հետ կոնտակտ չունեմ, պատահական հանդիպել եմ Տիգրան Կարապետյանին, ինքս եմ մոտեցել նրան ողջունել, սակայն ասեմ, որ ոչ մի թեկնածուից շնորհավորանք չեմ ստացել, սակայն համագործակցության առաջարկ անելու եմ բոլորին: Իսկ Սյունիքի մարզպետը հունիսի 9-ին զանգել շնորհավորել է, պատրաստակամություն է հայտնել համագործակցել ու աջակցել»,- հավելեց պարոն Ադունցը: Նորընտիր քաղաքապետը չցանկացավ անդրադառնալ  ու գնահատական տալ գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կատարած աշխատանքին, միայն որպես քաղաքացի նշեց, որ քիչ բան չի արվել քաղաքում:

«Ես փորձելու եմ նոր որակ հաղորդել աշխատանքներին, ավելի պատասխանատվորեն ու  ավելի մեծ նվիրումով աշխատել: Ես եկել եմ ոչ անձնական  նպատակներով, այլ` քաղաքին ծառայելու: Ինձ համար հունիսի 9-ից հետո չկա ընտրող կամ չընտրող, ես պարտավորեմ ծառայել բոլորին»,-նշեց Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը:

Մերի ՍՈՂՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Լիսկան է մեզ տվել»:

  2. Ceyran says:

    Չէէէ,Վարազ Սյունին է տվել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031