Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը սկսել է աշխատանքից ազատել այն պաշտոնյաներին, ովքեր գործարարների հետ համագործակցում են

Հուլիս 03,2014 21:13

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողները  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն քաղաքացիները, որոնց կառավարությունը փոխհատուցելու է էլեկտրաէներգիայի թանկացման համար:

Ըստ վարչապետի. «Դա ես չեմ որոշել, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում է ուսումնասիրությունը կատարվել: Այսօր այս ծախսը ավելացված, կառավարությունը իր վրա է վերցրել, որ այդ քաղաքացիները լրացուցիչ ծախսեր չանեն»:

Պարոն Աբրահամյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, այլ պարզապես հաշվարկների արդյունք է. «Մեթոդիկա է, որը որեւէ կապ չունի քաղաքական հանձնարարականի, կամ քաղաքական որոշման հետ: Դա զուտ թվերի հետ է կապված, եւ ես կարծում եմ, որ քառյակը նույնպես մասնակցել է, թափանցիկ եւ բաց են աշխատել, յուրաքանչյուր կառավարություն չի ցանկանա, որ որեւէ սակագին բարձրանա, դա ուղղակի բացասական է անդրադառնում գործող իշխանությունների վրա: Իհարկե, մենք փորձելու ենք նաեւ մեր մասնակցությամբ, օժանդակությամբ մեղմել այդ բեռը, ինչքան որ կարող ենք: Պետք է նաեւ հասկանալ, որ կառավարության հնարավորությունները եւս սահմանափակ չեն, բազմաթիվ ցրտահարություն, հզոր քամիներ, այսօր նաեւ Վարդենիսի բնակիչների համար որոշում ընդունեցինք: Եվ հերյուրանք է, որ ասում են կառավարությունը չի օգնում»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե գործարարների հետ հանդիպմանը հուլիսի 1-ը գիծ քաշելու օր հայտարարելուց հետո,այսօր ի՞նչ արդյունքներ կարող է ներկայացնել վարչապետը, ինչին ի պատասխան նա ասաց. «Ակնհայտ արդեն ծառայությունը զբաղվում է եւ մենք բազմաթիվ ահազանգեր ունենք, նույնիսկ դեպքեր ունենք, որ պատասխանատուները ոչ օրենքի շրջանակներում մոտեցումներ են ցուցաբերել որոշ ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ։ Մի քանի մարդ նույնիսկ գործից ազատվել է, որոնց տվյալները կարող եք ֆինանսների նախարարությունից վերցնել: Հստակ է լինելու օրենքի շրջանակը եւ պատասխանատուները պետք է նույնպես օրենքի շրջանակներում աշխատեն, պետք է հիմք չհանդիսանա, որ անտեղի գործարարներին փորձեն խոչընդոտել եւ յուրաքանչյուր անհարկի խոչընդոտ ունենալու է ադեկվատ պատասխան, ընդհուպ մինչև աշխատանքից ազատում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031