Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի. Էլեկտրականությունն անջատելով հնարավոր չէ հաջողության հասնել. (Տեսանյութ)

Հուլիս 03,2014 21:26

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ` հուլիսի 2-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած իր հայտարարությամբ կոչ էր արել բոլոր մտահոգ քաղաքացիներին` ի նշան բողոքի հուլիսի 5-ին ժամը 22:00-ին անջատել էլեկտրականությունը:

Aravot.am-ը, հարցում կատարելով Երեւանի փողոցներում, փորձեց իմանալ, թե ինչպիսի՞ն է քաղաքացիների վերաբերմունքը այդ բողոքի ակցիայի ձեւին եւ արդյոք մասնակցելո՞ւ են դրան:

Հարցված քաղաքացիներից մեկը խոստովանեց, որ չի մասնակցելու բողոքի ակցիային, քանի որ կարծում է` նախաձեռնությունը իր այդ քայլով ոչ մի բանի չի կարող հասնել.

«Անջատեցիք էլեկտրականությունը, հետո՞: Կարծում եմ` բողոքելու շատ այլ միջոցներ կան, չեմ կարծում, որ այդ մի ժամը կարող է էական օգուտ տալ եւ պատկան մարմինները կփոխեն իրենց որոշումը»:

Մեկ այլ քաղաքացի տեղյակ չէր, որ այդպիսի բողոքի ակցիա է կազմակերպվում: Նա նշեց, որ ինքը նույնպես դեմ է  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրանալուն, բայց չնայած այդ հանգամանքին` չի միանալու բողոքի ակցիային.

«Աշխատող մարդ եմ, այդ ժամերին աշխատում եմ, ինչպե՞ս միանամ, մեր գործն էլ առանց էլեկտրականության չի կարող առաջ գնալ: Փոխարենը` թո՛ղ դուրս գան փողոց, կամ չվճարեն էլեկտրաէներգիայի դիմաց, այդ ակցիաներին մեծ սիրով կմիանամ եւ ոչ միայն ես` մեր ամբողջ աշխատակազմը դեմ է նման թանկացումներին եւ հնարավոր դեպքում կաջակցի երիտասարդներին»:

Մի տղամարդ էլ նշեց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում քաղաքացիական հասարակությունը ինչ-որ չափով կարողանում է ներազդել կառավարության վրա, սակայն չի կարծում, որ այս դեպքում նրանց ձայնը լսելի կլինի.

«Եթե մարդիկ գնում են այդ քայլին, նշանակում է` համբերության բաժակը լցվել է: Ես չեմ կարծում, որ նման բողոքի ակցիայով հնարավոր է հաջողության հասնել. Այսօր մենք չենք հասել դրան, որ վերեւների համար լսելի լինի այդ ամեն ինչը»:

Հարցման մանրամասները` տեսանյութում:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031