Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցեցին հանուն հավասար հնարավորությունների

Հուլիս 04,2014 22:43

Այսօր Սահմանադրության օրվա առիթով «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» կազմակերպությունները Դանիայի արտաքին գործերի նախարարության (DANIDA) աջակցությամբ «No Problem» ժամանցի կենտրոնում կազմակերպել էին «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարտսի 6-րդ մրցաշարը, որին հավասար իրավունքներով մասնակցեցին հաշմանդամություն ունեցող անձինք եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

ashot

Վերջին տարիներին գործնական սերտ համագործակցություն է հաստատվել «Հույսի կամուրջի» եւ լրատվամիջոցների միջեւ: Նրանք ոչ միայն միասին ու միատեղ մասնակցում են ամենատարբեր միջոցառումների, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունեն մարզական մրցույթները, այլեւ դրանք լուսաբանելով՝ վեր հանում մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ սահմանադրությամբ  ամրագրված իրավունքների հետ առնչվող խնդիրները: Իսկ  դրանք ներկայումս քիչ չեն ու պետք է գտնվեն պաշտոնատար անձանց ամենօրյա ուշադրության կենտրոնում:

marine

Դարտսի մրցաշարի՝ մոտ երեք ժամ տեւած պայքարում կանանց մրցապայքարի հաղթող դարձավ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մեկնաբան Մարինե Կարապետյանը, իսկ տղամարդկանց պայքարում հաջողությունն ուղեկցեց «Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am կայքի մարզական էջերի պատասխանատու Աշոտ Հակոբյանին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031