Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյան. «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ գցոցի չկար, իսկ հիմա կա»

Հուլիս 07,2014 13:42

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի համոզմամբ՝ Հայ-թուրքական սահմանի բացման լուրեր տարածելը Թուրքիային անհրաժեշտ են իրենց ժողովրդավարական ցույց տալու համար:

«Ռուսաստանը մտածում է, որ Թուրքիան կարող է ընդգրկվել Եվրասիական միության շրջանակների մեջ, բայց ո՞վ թույլ կտա, դա երազանք է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Մեր տեղը չեմ տեսնում Եվրասիական միության մեջ, մուսուլմանական երկրներ են մտել, միավորվել: Ալիեւն էլ Եվրամիության հետ դժվարին հարաբերություններ ունի, սա էլ հենց դրդում է Ալիեւին Եվրասիական միության գիրկը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Կարապետյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը, գերտերությունների հետ ընկերակցելով, կարող է մի օր էլ հանձնի Հայաստանը.« Որովհետեւ Հայաստանն իրեն պետք է որքանով. սահմաններ են այստեղ, Թուրքիայի հետ հարաբերվելու հետ խնդիր կա, որ այստեղից թույլ չտան Կովկաս ներխուժել»:

Պարոն Կարապետյանի համոզմամբ, Ռուսաստանը փորձում է մերձենալ թուրքերի հետ նաեւ Ղրիմի հարցը հաշվի առնելով.«Թուրքիան որոշ առումով տիրակալ է եղել Ղրիմում, Ռուսաստանը հավակնություններ ունի: Ռուսաստանի համար կարեւոր է Թուրքիայի հետ ջերմ, ընկերական հարաբերություններ ունենալ: Մեզ՝ ոչ»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Տիգրան Կարապետյանն ասաց. «Մեր իշխանությունները պարբերաբար ասում են՝ վիճակը վատ է, պատերազմ կլինի, որ մարդիկ չմտածեն ներքին խնդիրների մասին: Հայաստանը բանկռոտ է, չի կարողանում պահել իր ժողովրդին, պաշտոնական տվյալներով 40 %, իսկ ես համարում եմ ժողովրդի 90 %-ն աղքատ է: Ընդդիմություն, իշխանություն ամեն ինչ սարքած է: Իրենցն է, տեսանք տասնյակ տարիների ընթացքում: Ընդդիմությունը վարկաբեկվում է գնում է իշխանության կողքին կանգնում»:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուն, նոր գործունեության խոստումներին, ասաց՝ ուզում են պայքարի իմիտացիա ստեղծել. «Պետք է երեւա պայքար, տարբեր ուժեր, քաղաքացիական ակտիվություն: Դեմ եմ, դեմ, ուրեմն տասը տոկոսին դեմ եմ, իշխանությանը դեմ չե՞մ: Ասում է գազի չորս դրամին դեմ եմ, իշխանությանը դեմ չեմ»:

Պարոն Կարապետյանը նաեւ վստահ է, որ քառյակը համագործակցում ու ուղղորդվում է իշխանությունների կողմից. «Պետք է ասեն ժողովրդին սպասեք, ամառ է:Քառյակն էլ կփորձի խորհրդարանական սարքել մեր պետությունը, որ ոմանք նորից գան իշխանության»: Նա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը չբացառեց ու նրա իշխանության տարիների դրական երեւույթները թվարկեց.«Քոչարյանի ժամանակ գոնե գցոցի չկար, այն գցոցին, որ հիմա կա, ոչ էլ հիսուն-հիսուն կար: Այս իշխանությունը բոլորի հետ համագործակցում է, բայց ընկերություն չի անում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ Լեւոնյան says:

    Վերջը, էլի միակ ճշմարտախոսը Կարապետիչն է…

  2. david says:

    Թերևս այդպես են ասում գրեթե բոլորը:

  3. david says:

    Մինչդեռ հենց նա սերժին բերեց, որ…Եվ այլն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031