Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանի դատավճռի հրապարակումը ձգձգվում է

Հուլիս 07,2014 15:36

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռն այսօր չհրապարակվեց՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի վատառողջ լինելու պատճառով:

Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստի մասին մասնակիցներին կտեղեկացնեն լրացուցիչ:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը մտավախություն հայտնեց, որ դատավճռի հրապարակումը ձգձգվում է, որ դատավորը ժամանակ շահի, այդ ընթացքում հստակեցնի իշխանությունների հետ, թե քանի տարի ազատազրկման դատապարտեն Վոլոդյա Ավետիսյանին: Նա նաեւ ասաց, որ իշխանությունների համար Վ. Ավետիսյանին մեկ օր ավելի անազատության մեջ պահելը գերակա խնդիր է: Հ
իշեցնենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող Պապիկյանը առաջարկել էր Ավետիսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով. նրան մեղադրում են խարդախության մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031