Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում էր ներկայանալ մի կողմից զոհի, մյուս կողմից տարածաշրջանում ամենահզոր երկրի դիրքերից

Հուլիս 07,2014 17:08

Հուլիսի 3-4-ը Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում կայացավ «Հյուսիսային և Հարավային Կովկասը Եվրոպական հարևանության մեջ. Եռաչափ ֆունկցիոնալ համագործակցություն կամ մրցակցություն տարածաշրջանում. Ռուսաստան, Եվրոպական Միություն և Կովկաս» խորագրով համաժողովը, որտեղ որպես Հայաստանը ներկայացնող պատվիրակ զեկույցով հանդես եկա և ներկայացրեցի ԼՂՀ խնդրով հայկական դիրքորոշումը, Հայաստան – Ադրբեջան սահմանային միջադեպերի պատկերը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման անթույլատրելիությունն ու դրա վտանգները, ինչպես նաև Հայաստանի բլոկադայի, Թուրքիայի սահմանի բացման և Հարավային Կովկասի ապագա զարգացումների իմ տեսլականը: Մանրամասն անդրադարձ եղավ Հարավային Կովկասում նոր ստեղծված իրավիճակին և ստեղծվող բաժանարար գծերին:

Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում էր համաժողովի ընթացքում ներկայանալ մի կողմից զոհի, մյուս կողմից տարածաշրջանում ամենահզոր երկրի դիրքերից, ինչը, պետք է նշեմ, այդպես էլ չստացվեց նրանց մոտ, քանի որ մանրամասն ներկայացրեցի ԼՂՀ հիմնախնդիրը իրավական տեսանկյունից և դրա լուծման մեր տեսլականը, իսկ համաժողովին մասնակցող Հարավային Կովկասով զբաղվող որոշ փորձագետներ հիշեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին բանտարկված լրագրողների, խոսքի ազատության սահմանափակումների և այլ նմանատիպ խնդիրների մասին:

Էդմոն Մարուքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031