Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվավազքի մասնակիցները Ֆրանսիայում Հայաստանի փոքրիկ դեսպանները կդառնան

Հուլիս 07,2014 22:43

Դեսպանատան այգում

Վաղը Ֆրանսիայի դեսպանատան առջեւից կմեկնարկի RAID VTT բազմօրյա հեծանվավազքը, որն ավանդաբար կազմակերպում են. Ֆրանսիական կողմից՝ Նոր Պա-դը-Կալե շրջանի «Ընդունելություն եւ հանգրվան» ասոցիացիան, որը ֆրանսիայում հյուրընկալում է դժվար կացության մեջ հայտնված երիտասարդներին եւ զբաղվում նրանց կրթությամբ, հայկական կողմից՝ Հեծանվային սպորտի հայկական ֆեդերացիան եւ Հեծանվատուրիզմի եւ հեծանվավազքի հայկական ասոցիացիան:

Ֆրանսիայից ժամանած 27, Վանաձորի՝ 13 եւ Երեւանի 8 հեծանվորդներ հունիսի 8-19-ը կհաղթահարեն շուրջ 650 կիլոմետր՝ Երեւան-Բջնի-Լուսագյուղ-Վանաձոր-Կուրթան-Դսեղ-Մարգահովիտ-Ծաղկաձոր-Սեւան-Երեւան երթուղով:

Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն հյուրընկալեց վազքարշավի մասնակիցներին եւ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: «Ֆրանսիայից ժամանած հեծանվորդները, որպես կանոն, ինտերնատներում հանգրվանած պատանիներ եւ երիտասարդներ են: Կազմակերպիչների նպատակը նրանց ամառային արձակուրդներին բազմազանություն, ինչ-որ տեղ արկածային հովեր հաղորդելն է, ուրիշ երկրների երիտասարդներին հանդիպելն ու նրանց մշակույթին ծանոթանալը:

Անրի Ռենո

Անրի Ռենո

 

«Tour de Armenie» անունը կրող այս մրցարշավի անցկացման ժամկետն էլ հաջող է ընտրվել, քանի որ վաղն ավարտվում է «Tour de France»-ի անգլիական փուլը եւ մասնակիցները կլինեն Ֆրանսիայում:

Այս մրցավազքը եւս մեկ անգամ գալիս է ամրապնդելու հայ-ֆրանսիական երկխոսությունը, որը սովորաբար պատկերացնում են որպես պատկան պատկառելի քաղաքական գործիչներ՝ անպայման պիջակով, փողկապով: Բայց այս անգամ մենք որոշեցինք փոխել ձեւաչափը: Տեսեք, մասնակից բոլոր երիտասարդները եկել են մարզահագուստով, որովհետեւ սա էլ հաղորդակցման, կապերի խորացման առհավատչյա է: Եվ նրանք ինչ տեսքով այստեղ ներկայացել են, վաղը պետք է գրոհեն Հայաստանյան լեռնաշխարհի տարբեր հատվածները: Եվ հայաստանյան այս շրջայցից հետո նրանք իրենց հերթին պետք է ստանձնեն փոքրիկ դեսպանների յուրահատուկ առաքելություն՝ Հայաստանը ներկայացնելու Ֆրանսիայում», – ասաց դեսպանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031