Լրահոս
Օրվա լրահոսը

Ամսական 1000 դրամ աղքատներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց. օգնությո՞ւն, թե՞ ողորմություն. «Առաջին լրատվական»

Հուլիս 08,2014 17:34

Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի վերջին թանկացումից հետո կառավարությունը հայտարարեց սոցիալապես անապահովներին օգնություն տրամադրելու մասին, ընդ որում՝ խոսքը անապահովների նպաստները ընդամենը 1000 դրամով բարձրացնելու մասին է: Մինչ անապահովները դժգոհում են նպաստի ավելացման չափից, կառավարությունը հաշվարկել է, որ մի բան էլ շատ է փոխհատուցել թանկացման դիմաց, և որ աղքատները կարող են այդ գումարով մնացած թանկացումների հարցերն էլ լուծել:
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

– Պարոն Ասատրյան, ընդհանրապես կարելի՞ էր դա ներկայացնել որպես կառավարության օգնություն և ընդամենը 1000 դրամով ավելացնել ընտանիքի նպաստը:

– Իսկ ինչպե՞ս եք դա մեկնաբանում: Շատ հստակ նշվել է, որ էլեկտրաէներգիայի այն բարձրացումը, որը յուրաքանչյուր ընտանիքի ամսական սպառման վրա ազդեցություն է ունենալու շուրջ 800 դրամի չափով, կառավարության կողմից առաջին քայլը, որ իրականացվել է, դա եղել է սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների համար ամսական նպաստի չափը 1000 դրամով բարձրացնելը:

– Ասել է թե՝ կառավարության հաշվարկներից ավելի էլեկտրաէներգիա օգտագործելու որևէ շանս պիտի չունենա՞ն այդ ընտանիքները: Եվ ընդհանրապես՝ կա՞ շղթայական թանկացում՝ դրա հետ կապված:

– Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն՝ հայաստանյան միջին ընտանիքը ամսական ծախսում է մոտ 200 կվտ էլեկտրաէներգիա:

– Սակայն ձմռանն այդքան չէ ծախսը:

– Ձմռանը՝ շուրջ 320, ամռանը մոտ՝ 180, միջինը ամսական շուրջ 200 կվտ էլեկտրաէներգիա (ի դեպ, այս դեպքում միջինը կազմում է 250 կվտ-Մ. Խ.), որի հիման վրա էլ իրականացվել է կառավարության կողմից քայլը, այն է՝ առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելացնել ամսական եկամտի չափը: Եվ 1000 դրամով ավելացնելով 105 հազար ընտանիքների նպաստի չափը, որը շուրջ 400 հազար անձանց է վերաբերում, կառավարության կողմից, բնականաբար, առաջին հերթին իրականացված քայլ է եղել, որը ամսական շուրջ 100 մլն դրամի լրացուցիչ ծախս է ենթադրում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031