Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏՁՄ համագումարը կայացավ, ռազմավարությունը շուտով կընդունվի

Հուլիս 09,2014 22:08

Այսօր կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության արտահերթ համագումարը, որի ընթացքում քննարկվեց ԻՏՁՄ ռազմավարությունը:

Քանի որ ԻՏՁՄ անդամ արտահերթ համագումարի մասնակիցները բավականին սակավաթիվ էին, որոշվեց ռազմավարությունը ընդունել էլեկտրոնային քվեարկությամբ՝ կուղարկեն անդամներին, եւ կստանան նրանց պատասխանը:

Ընդհանուր առմամբ ռազմավարությունը ընդունելի համարվեց ներկաների կողմից, միակ խնդրահարույց պահը ռազմավարության մեջ մի քանի ձեռնարկությունների անունների նշումն էր: Ի վերջո՝ ներկաները եկան ընդհանուր հայտարարի, որ որեւէ տեղ չնշվի որեւէ ձեռնարկության անուն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031