Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս ամիսն է, բայց Կապանի լիճը դեռ շահագործման չի հանձնվել

Հուլիս 11,2014 22:49

Արդեն հուլիսի 11-ն է, բայց Կապանում ամռան այս շոգին քաղաքի  միակ լիճը դեռ չի շահագործվում: Ամեն տարի հանգստյան գոտում գտնվող  այս  լճի բացումն արվում է ավելի վաղ եւ քաղաքի մեծ ու փոքր բնակիչները  հնարավորություն են ունենում լողալ լճում ու թոթափել ամառվա տապը: Բացի այդ` լիճը գտնվում է Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիր հարեւանությամբ, որտեղ էլ քաղաք այցելած հյուրերն ու զբոսաշրջիկները միշտ այցելում այս վայրը: Սակայն այս տարի հյուրերին հանգստյան գոտին ցույց տալն այդքան էլ հաջող միտք չէ, քանի որ քաղաքի լիճը ոչ միայն դատարկ է ու չշահագործված, այլեւ մամռապատ, կեղտոտ ու անհրապույր տեսքով է այս անգամ  ներկայանում այցելուներին:  Լճի պատասխանատուից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է լիճը շահագործման հանձնվելու եւ ինչո՞ւ է  մինչեւ օրս ջրավազանը դատարկ: Լողավազանի պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանը փոխանցեց, որ լճի մաքրման աշխատանքներն արդեն մեկնարկել են, շաբաթվա վերջին կավարտվեն եւ արդեն եկող շաբաթ լիճը ջրով լցված կլինի:

Lij

«Կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից մաքրման աշխատանքները շարունակվում են, լճի շրջակայքի լուսամփոփներն արդեն  փոխվել են: Նորոգման աշխատանքներ այս տարի չեն կատարվի, քանի որ ուշ է արդեն, բացի այդ էլ ֆինանսական միջոցներ են հարկավոր դրանց համար: Տեղումներն են պատճառ հանդիսացել, որ մաքրման աշխատանքներն ուշ են մեկնարկել այս տարի, ինչպես նաեւ կոմունալ ծառայության աշխատակիցների աշխատանքն էր շատ ու չէին հասցնում նաեւ լճի մաքրման աշխատանքներն անել », – նշեց պատասխանատուն եւ հավելեց, որ լիճը ջրով լցնելուց հետո  լճի տարածքում կլինեն նաեւ ջրափրկարարներ ու բուժքույր: Իսկ այս տարի նոր նավակներ չեն լինի եւ լիճն էլ իր հին տեսքով կծառայի քաղաքին:

«Լողավազանի հատակի նորոգման համար եւս գումարներ են հարկավոր: Որքանով տեղյակ եմ, Կապանի քաղաքապետարանը լճի ձեւափոխման, նոր տեսքի բերելու մտադրություն ու ծրագիր ունի, սակայն այդ ծրագրի իրագործման համար ֆինանսավորող է հարկավոր… », – հավելեց լողավազանի պատասխանատու Նապոլեոն Մեսրոպյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031