Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ղուկասյան. «13 մարտերում էլ տեսնում եմ Հայաստանի մարզիկների հաղթանակը»

Հուլիս 12,2014 17:46

Նախապես պլանավորած էր, որ վաղը «Հաղթանակ» զբոսայգում կայանալիք ArmFC  վարկածով 13-րդ միջազգային մրցաշարին մասնակցելու էին նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի ուժեղագույն մարզիկները:

Այսօրվա ասուլիսում Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ նրանք չեն ժամանել, Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը պատասխանեց. «Դուք ճիշտ եք, նրանք էլ պետք է ժամանեին Երեւան: Ռուսաստանի ուժեղագույն մարզիկները Տյումենից պիտի է մեկնեին Մոսկվա եւ հետո ավտոբուսով գային: Սակայն տեղեկանալով, որ Լարսի ճանապարհը փակ է, եւ ենթադրելով, որ այս ընթացքում, այն դժվար թե հասցնեն բացել, չեկան: Բացի դա, նրանք այդ պահին անպատրաստ չէին: Սակայն խոստացել են, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջազգային մրցաշարին անպայման կմասնակցեն:

Ինչ վերաբերում է Վրաստանին, նրանք էլ իրենց մոտ են մեծ մրցաշար կազմակերպել եւ իրենց հերթին մեզ հրավիրել: Հասկանալի է, մենք չէինք կարող թողնել մերը եւ մեկնել նրանց մրցաշարին մասնակցելու: Բայց մեր մրցաշարի մակարդակը դրանից չի տուժում, քանի որ իրանցիներն աշխարհում մեծ համարում ունեն մենապայքարային մարզաձեւերում: Ու չնայած դրան, ես բոլոր քաշային կարգերում տեսնում եմ մեր մարզիկների հաղթանակը:

Բոլորին վաղը մաղթում եմ առանց վնասվածքների մենամարտեր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031