Լրահոս
Օրվա լրահոսը

78-ամյա տղամարդը կյանքը վտանգելով՝շնագայլից  փրկել է հարեւանուհուն

Հուլիս 12,2014 18:07

Տարեց տղամարդը խեղդել է շնագայլին

Հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, Դովեղ տանող ճանապարհի մոտ  շնագայլը հարձակվել է այդ թաղամասում բնակվող,  1961թ. ծնված Դոնարա Ղարսյանի   վրա, կծել նրա ձախ  ոտքը, կնոջ  ձախ ձեռքն առել երախի մեջ, կծել 3 մատները: Հարեւանուհուն օգնության է  հասել 1936թ. ծնված Ալբերտ Գիշյանը, ով իրեն վտանգելով՝ ձեռքը  մտցրել է շնագայլի բերանը, ազատել կնոջը, ապա եւ խեղդել գազազած  կենդանուն:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ դեպքից մեկուկես ժամ անց Ալբերտ  Գիշյանն ու Դոնարա Ղարսյանը  բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել: Ալբերտ Գիշյանի եղբայրը՝ Լեւոն Գիշյանը  հայտնեց ,որ  Ալբերտ Գիշյանը եւ Դոնարա Ղարսյանը  Նոյեմբերյանի բժշկական  կենտրոնում ամեն օր սրսկվում են, քանզի  կատաղած շնագայլի կծումներից  վիրուս կարող էր անցնել:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    ապրի ինքը: ու շատ երկար ապրի

  2. gohar says:

    A huge thank you, Albert Gishyan, are you Karen Gishyans relative? I have read about him (in USA),for 3-4 months ago. Now is your turn:)) Who is the next from Gishyan family?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031