Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց «Կար-չկար մի Փարաջանով» գիրքը

Հուլիս 13,2014 17:42

 Գիրքը կազմած եւ հրատարակած Արայիկ Մանուկյանը հրավիրել էր Փարաջանովի մտերիմներին

Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանի կազմած եւ հրատարակած «Կար-չկար մի Փարաջանով» գիրքը վերջապես հասու է հայ ընթերցողին: Շնորհանդես վաճառքը կայացավ այսօր՝ Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում: Փարաջանովի հնչյունային ռեժիսոր Գարի Կունցեւի հուշապատում վիպակն ու ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշի բացառիկ լուսանկարներն ընդգրկող գրքի շնորհանդեսին ներկա էին Կունցեւի այրին՝ Մանանա Կունցեւա-Գաբաշվիլին եւ Յուրի Հարմաշը:1

Հիշեցնենք, որ գրքի թարգմանիչը Հովհաննես Այվազյանն է, խմբագիրը՝ Հովիկ Չարխչյանը: Շապիկին Հենրիկ Սիրավյանի «Փարաջանով» կտավն է: Արայիկ Մանուկյանի ձեւակերպմամբ, սիրավյանական Փարաջանովն այնքան համահունչ է գրքին, ասես հենց գրքից դուրս եկած լինի:
3 (81)

Յուրի Հարմաշը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակ Արայիկ Մանուկյանին, ասաց, որ իր համար հաճելի էր լսել նման գրքի ծննդյան մասին: Նաեւ հիշեցրեց գրքում տեղ գտած իր նովելի մասին: Ասաց, որ այդ նովելում երեւում է իր վերաբերմունքը Փարաջանովի մասին:

Մանանա Կունցեւա-Գաբաշվիլին եւս անչափ հուզված էր. ասաց, որ հույս ունի, որ իմ ամուսինը այս ամենը տեսնում է եւ հաստատ ուրախ է:

Գրքի շնորհանդեսին եւ փարաջանովյան լուսանկարների ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031