Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի պատանի թենիսիստները Երեւանում են

Հուլիս 14,2014 21:19

Երեւանի «Incourt» թենիսի ակումբը, որն ամենախոշորն է հանրապետությունում, մեկնարկել են թենիսի  պատանեկան միջազգային մրցաշարեր, որոնք միմյանց անընդմեջ հաջորդելու են յոթ շաբաթ:

Երկրորդ անգամ կազմակերպվող այսպիսի մասշտաբով մրցաշարի նախաձեռնողներն են թենիսի Հայաստանի (ՀԹՖ) եւ միջազգային ֆեդերացիաները:

Սա շատ կարեւոր է հատկապես Հայաստանի թենիսիստների համար, որոնք ուժերը փորձելու եւ մրցափորձ կուտակելու բացառիկ հնարավորություն են ունենում հենց տանը մրցելով ավելի քան 18 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իսրայելի Վրաստանի վարպետների հետ:

ՀԹՖ մամուլի խոսնակ Արեւիկ Ուդումյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ բոլոր մրցաշարերի հաղթողները կստանան միջազգային վարկանիշային միավորներ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031