Լրահոս
Օրվա լրահոսը

Կովալենկո Շահգալդյանի փեսան էլ լքեց Գյումրին

Հուլիս 15,2014 21:25

Aravot.am-ի տեղեկություններով Շիրակի մարզի հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը, որը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան է և մոտ 2,5 տարի պաշտոնավարեց Գյումրիում, տեղափոխվել է Երևան` նշանակվելով Էրեբունու հարկայինի պետ: Նշենք, որ մեծ բիզնեսներ ունեցող այս պաշտոնյան մինչև Գյումրի տեղափոխվելը, ուղիղ 3 տարի աշխատում էր Արթիկի հարկային տեսչությունում:

Նրա փոխարեն Շիրակի մարզի հարկային տեսչության պետ են նշանակել 40-ամյա Վախթանգ Սիսակյանին, որը Լոռու մարզի հարկայինի պետն է: Նկատենք, որ ինչպես դրսից եկած մյուս բոլոր պաշտոնյաները` ոստիկանապետերը, քննչականի պետերն ու հարկայինի նախորդ պետերը, այնպես էլ Կովալենկո Շահգալդյանի փեսան ուղղակիորեն չդիմացան Գյումրիում ու առաջին հնարավորության դեպքում լքեցին  խստապահանջ, միաժամանակ աղքատացած, դեռ ավերակ մնացած ու կյանքը վայելելու համար ոչ բարեկեցիկ այս քաղաքը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Q.Ս says:

    հերթական դրսեկն էր Գյումրու հարկայինի պետը , բա բանից անտեղյակ դատախազը և միլպետը, դրանc հերթը եrբ է գալու, ով որ բերել է պտի հասկանա, որ դրանք, ի դեպ , ինչպես դրսից բերված բալասանյանը պետք է գնան քաղաքից, մենակ դառնություններ են պատճառում:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031