Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Թումանյանը գրում էր, թե ինչպես է Եվրոպան մեզ խժռելու»

Հուլիս 15,2014 21:57

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը վերջերս արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Նա այդ պարգեւը կարեւորում է նաեւ այն առումով, որ տրվել է սահմանամերձ գոտում ապրող գրողի:

Նրան հարցրեցինք այսօր գրքի դերի մասին: Ս. Բեգլարյանն ասաց.

«Ես չեմ ընդունում, որ գրողը՝ գրողի,կինոն՝ կինոյի, թատրոնը թատրոնի համար է, գրողը ընթերցողի համար է գրում, թատրոն, կինոն հանդիսատեսի համար են: Երբ որ ասում են ՝ «Ոսկե ծիրանը» պրոֆեսիոնալ փառատոն է, երբ որ այն ժողովրդայնություն չի վայելում չեմ հասկանում ինչ ֆիլմերի համար,ես չեմ ընդունում դա: Գիրքը պետք է ունենա ընթերցող, այսօր գիրք հասկացողությունը, որպես այդպիսին, չի ընկալվում շատ-շատերի կողմից, ընդամենը՝ թեմա, ասելիք, սյուժե, որոնք ձեռք են բերում նաեւ համակարգչի միջոցով: Գիրք, որպես այդպիսին, սկսած կազմարարությունից, տպագրությունից, գրելուց, մեքենագրելուց (հիմա համակարգչով), գիրք հասկացողությունը չկա: Այսօրվա սերունդը, ես հաստատ գիտեմ, անգամ չգիտի, թե ինչպես է գիրքը տպագրվում, քանի որ գիրք հասկացողությանը փոխարինելու է եկել համակարգիչը, սակայն համակարգիչը դյուրին ձեւով է տալիս նյութ, ինֆորմացիա, դյուրին ստացածը դյուրին էլ մոռացվում է: Այսօր մի որեւէ երիտասարդ, որպեսզի ներկայանա իր սիրեցյալին կամ՝ հասարակության մեջ որեւէ ինտելեկտուալ տեղ, ասենք՝ հանդիպման,միջոցառման է գնում, ինտելեկտուալ երեւալու համար ընդամենը 15 րոպեում նա կարող է համակարգչից բազում տվյալներ, ինֆորմացիա, փաստեր վերցնել եւ որեւէ շրջապատում ներկայանալ որպես ուսյալ: Սակայն եթե նրան մի քիչ փորփրենք, կտեսնենք, որ ուսյալ չէ: Բայց ինչո՞ւ այսօր չեն փորփրում, քանի որ ում հետ կեղծ ուսյալը հանդիպում է, նրանք եւս կեղծ ուսյալներ են: Իսկ գիրքը տալիս է հիմնավոր կրթություն, հիմնավոր իմացություն: Հին սերունդը այլեւս չի կարդում ,նորն էլ չի զգում գրքի ներկաբույրը»:

Ս. Բեգլարյանին հարցրի, թե այս իրավիճակից ո՞րն է ելքը: Նա ասաց. « Դու կարծում եք՝ միայն գի՞րքն է, որ այդպես չի ընկալվում: Չէ, այսօրվա սերունդն օտարվել է, այսօր նախկինի նման չի ընկալվում նաեւ պապը, տատը,հայրը, մայրը, հարեւանը, դրացին,լրագրողը, գրողը,երաժիշտը: Այսօր ընկալման չափորոշիչներն են խիստ խախտված: Դեռեւս շատ ժամանակ առաջ Թումանյանը գրում էր, թե ինչպես է Եվրոպան մեզ խժռելու: Եվ կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր: Թույլ տվեք հիշել նրա բառերը: Թումանյանն ասում էր.

«Արյունալի աղետներով,աղմուկներով ահարկու
Արեւմուտքի ստրուկները մեքենայի եւ ոսկու
Իրենց հոգու անապատից խուսափում են խառներամ
Դեպ Արեւելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու»:

Եվրոպան չի թողնում, որ բնականը,մարդկային ամեն ինչը ընկալվի: Գլոբալիզացիա է, ի՞նչ կարող ենք անել: Գուցե Եվրոպան մեզնից առա՞ջ է: Վերջերս ես համացանցում տեսա՝ ոսկորներ էին հայտնաբերել երեք հազար թե քանի հազար տարվա պատմության, երկու տղամարդ իրար գրկած: Ի՞նչ իմանաս… Այսօր, եթե մի տեղ ասում ես՝ սեռական փոքրամասնություն, վրադ ծիծաղում են ,բանից պարզվում է՝ փոքրամասնությունը նորմալ երեւույթ է, այնպես որ ընկալումներն ու չափորոշիչներն էլ են խախտված՝ եւ գրքի, եւ ծնողի, եւ հացի, եւ հյուրասիրության: Դա միայն գրքի նկատմամբ չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Hakob says:

    «Արյունալի աղետներով,աղմուկներով ահարկու Արեւմուտքի ստրուկները մեքենայի եւ ոսկու Իրենց հոգու անապատից խուսափում են խառներամ Դեպ Արեւելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու»:
    ՄԵԾՆ ՊՈԵՏ

  2. Норайр says:

    А при чем тут Европа? Цифровая действительность проникает во все области жизнедеятельности человека и при помощи США, Японии. И об этом Туманян ничего не знал. Но факт в том, что это действительность. Виток современной цивилизации. Не нравится? Но ведь никто не заставляет. Живите без интернета. Ни Китай, ни Россия не хотят жить без Интернета. Только хотят, чтобы интернет не мешал властным элитам спокойно грабить и угнетать свой народ. А господин Бегларян? Во первых очень спешит на себя примерить мантию судьи дум армянского народа. Во вторых, пусть пишет. Хорошо пишет. Тогда постараемся понять, что вещает этот мудрый человек. Пока что говорит неинтересно, невнятно и даже не спорно. Не о чем спорить. Не четко обозначился.

  3. david says:

    Թումանյանի հերոսներն են փաստացի ապացույցն այն բանի, որ հային խճռողը հայն է և ոչ Եվրոպան:Հայի ագահությունն ու տգիտությունը, չարությունը, նախանձն ու դավաճանությունն են հայի թշնամին:Դա ,,նկարել,, ,բայց չի տեսել Թումանյանը:

  4. Норайр says:

    Давид джан. Апрес.

  5. Բռնադատվածի թոռ says:

    Եվրոպան որպես համասեռամոլության վարակ հասկացող գրողի մտքի գոհարները, իհարկե, ծիծաղելի են։ Բազազ Արտեմը, երևի, Ֆրանսիացի էր՝ ոսկու ստրուկ։ Ինչպես նաև Չայկովսկին՝ համասեռամոլ։ Գիտե՞ք ինչ են անում Ամերիկայում։ Երեխաներկ համար հատուկ համերգներ են կազմակերպում Չայկովսկու Щелкунчик բալետի երաժշտությամբ՝ ողջ Ծննդյան Տոների ընթացքում։ Երևի մանկուց այլասերելու նպատակով։

  6. Բռնադատվածի թոռ says:

    Մի հատ գռեհիկ անեկդոտ կար մոծակի և փղի մասին։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031