Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային դպրոց` գյումրեցի ֆրանսախոս երիտասարդների համար. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 16,2014 21:55

Գյումրու տարբեր մտավորականների` բանկերի կառավարիչների, սեյսմոլոգների, ակտիվ հասարակական գործիչների ջանքերով ստեղծված «Ռոտար»-ի ակումբը, որը գործում է 15 տարի, աննախադեպ ծրագիր է սկսել Գյումրիում: Ֆրանսախոս երիտասարդների մտահորիզոնը ընդլայնելու, Հայաստանի մասին գիտելիքները խորացնելու, ինչպես նաև եվրոպական արժեքներին առավել խորությամբ ծանոթացնելու, նրանց լեզուն ճկուն դարձնելու նպատակով «Ռոտար»-ի ակումբը 3 շաբաթ է` բացել է այսպես ասած ամառային դպրոց: Այստեղ մոտ 20 ֆրանսախոս երիտասարդներին հյուրընկալվում են հետաքրքիր ու հայտնի դեմքեր, օրինակ` այսօր նրանց մոտ էր ճանաչված թարգմանիչ Սամվել Գասպարյանը, որը իր հետ բերել էր ֆրանսերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն իր նոր բառարանը: Նրանք էլ իրենց հերթին մեկնում են արշավների, այցելում թանգարաններ:

PrevPhoto
NextPhoto

Ծրագրի պատասխանատու Մարտին Փաշայանի ասելով, իրենք այս միջոցով գյումրեցի երիտասարդների համար պատուհան են բացում դեպի Եվրոպա , իհարկե` ի շահ Հայաստանի: Իսկ «Ռոտար»-ի ակումբի հիմնադիրներից մեկը` Լյովա Գասպարյանը, մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ակումբը ոչ քաղաքական է , ոչ կուսակցական, այլ Գյումրու տարբեր մասնագիտությունների լավագույն ներկայացուցիչներ  հավաքվելով փորձում են գործել ի շահ քաղաքի:

«Գյումրիում մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, այս ծրագիրը արտասովոր է նրանով, որ դրսից ոչ մի օգնություն չկա, ֆինանսավորում չկա, Գյումրու ակումբի մեր ընկերների ու ֆրանսիական մեկ-երկու կազմակերպության օգնությամբ կարողացանք իրականացնել այս հարթակը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Գասպարյանը:

Ի դեպ, ակումբի մի մասում հայկական հարթակն է` Հայաստանի դրոշը, քարտեզը, տեղեկատվություն մեր երկրի մասին, իսկ մյուս մասում` ֆրանսիական է, այս երկու անկյունները միմյանցից բաժանում է Շառլ Ազնավուրի մեծ դիմանկարը:

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031