Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք ռեժիսորը Հնչակյան հեղափոխականների մասին ֆիլմ է նկարում

Հուլիս 17,2014 12:02

Հուլիսի 16-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևանի Ստեփան Սապպահգյուլ կենտրոնական գրասենյակում ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, վարչության անդամ Գագիկ Մելիքյանն ու ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Փանոյանը հանդիպեցին թուրք ռեժիսոր, Թուրքիայի Վերակազմյալ սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Քադիր Աքընի և հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի հետ: Թուրք ռեժիսորը Հայաստանում է գտնվում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում և պատրաստվում է ֆիլմ նկարել 20-րդ դարի սկզբին Արևմտահայաստանի ամենահայտնի հեղափոխական գործիչներից մեկի՝ հնչակյան գործիչ Փարամազի (Մաթեոս Սարգսյանի) մասին: Ֆիլմը կոչվում է «Անատոլիայի հեղափոխական գործիչ Փարամազը»:

Թուրք ռեժիսորը շնորհակալություն հայտնեց Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Փարամազի մասին տրամադրած տեղեկությունների և վավերագրական փաստերի համար: Իրենց հերթին ՍԴՀԿ ներկայացուցիչները նշեցին Թուրքիայում Փարամազի և նրա ընկերների հեղափոխական գործունեության լուսաբանման կարևորությունն ու այս հարցում ընդգծեցին նաև թուրք ռեժիսորի գործունեության կարևորությունը: ՍԴՀԿ ներկայացուցիչները նաև ընդգծեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նման ֆիլմի ստեղծման կարևորությունը:

ՍԴՀԿ Մամլո դիւան

Լուսանկարում՝  Հնչակյան հեղափոխական գործիչ, Կ. Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում 1915 թ-ի հունիսի 15-ին կախաղան բարձրացված Փարամազը (Մաթեոս Սարգսյան): Վերջինս և նրա 19 հնչակյան ընկերները մահվան դատապարտվեցին իթթիհատական Թուրքիայի ղեկավարներ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Էնվերի, Ջեմալի և Թալեաթի դեմ մահափորձ կազմակերպելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031