Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մկրտչյանի պաշտպան. «Կեղծ փաստաթղթեր չկան, Կարենը ոչ մի թաքցնելու բան չունի»

Հուլիս 17,2014 13:32

Դերասան Կարեն Մկրտչյանի հետ կապված միջադեպը վերջին օրերին համացանցում լայնորեն քննարկվեց: Ֆեսբուքյան օգտատեր Գևորգ Ալեքսանյանը գրառում էր կատարել, որտեղ դերասանին մեղադրել էր շառլատանության մեջ:

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում այդ թեմային անդրադարձան  ինքը` դերասանը, և այդ գործով զբաղվող իրավաբանները: «Էյ էմ» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, Կարեն Մկրտչյանի փաստաբան Դավիթ Հունանյանը տեղեկացրեց, որ մինչև վերջ են գնալու և այն անձինք, ովքեր խախտել են Կարենի իրավունքները, կպատժվեն: Նա անընդունելի համարեց ժամանակից շուտ ոչ մասնագիտական որակավորումներին տրվելը ու մանրամասնեց. «Կեղծ փաստաթղթեր չկան, Կարենը ոչ մի թաքցնելու բան չունի: Կասկածի տեղիք չկա: Վճարումը հենց Կարենն է կատարել և նա գիտի, թե ինչ վճարումներ է կատարել: Կարենն առաջին հերթին իր առողջությամբ է անհանգստացած եղել և այնտեղ չի մեկնել փաստաթղթեր հավաքելու»:

Իրավաբանը ֆեսբուքյան օգտատերի կերպարը «մտացածին» համարեց ու շարունակեց. «Բոլորս հասկանում ենք ֆեյսբուքյան հրապարակումների բացասական կողմը: Ամեն մարդ էլ կարող է մի բան հորինել ու գրել, բոլոր այն անձինք և լրատվամիջոցները, որոնք չճշտված տեղեկատվություն են տարածել, ստանալու են իրենց պատիժը: Խոսքի ազատությունը կա, բայց եթե հրապարակում է արվում, ապա պետք է հիմնավորված լինի, փաստերի հիման վրա»:

«Էյ էմ» իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Վահագն Դալլաքյանը, վերջակետ դնելով տարբեր շահարկումներին, ասաց, որ ոստիկանական քննությունից հետո բոլոր հարցերը կպարզաբանվեն. «Համապատասխան թղթերը գտնվում են հիվանդանոցում, դրանք անձնական տվյալներ են, կարող են հարցում անել և այդ տվյալները ստանալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Իհարկե , ոչինչ էլ չի թաքցնում:Է, հայեր, ձեզ պաշտելով գնաց բուժվեց, եկավ որ նոր ցավի տեր դարձնեք:Դա գենետիկա է, դուք այդպիսինն եք: Եթե մեղր եք տալիս, ապա միայն եղինջի թերթիկների վրա:Դուք հայ եք, իսկ հայն այդպիսին է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031