Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը` ադրբեջանցի դիվերսանտների մասին. «Իրական դիվերսանտներից ուշադրությունը ապակողմնորոշելու խնդիր էին լուծում» (Տեսանյութ)

Հուլիս 18,2014 15:09

«Ռուսաստանը Ադրբեջանին վաճառում է ոչ թե զենք, այլ հենց Ղարաբաղը: Իսկ ՀՀ դավաճան իշխանություններն իրենց բողոքն են հայտնում ընդամենը զենք վաճառելու համար»,-այսօր՝ հուլիս 18-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ և ընկերներ» գործով դատական նիստին այսպիսի հայտարարություն արեց Շանթ Հարությունյանը:

Այնուհետև շարունակեց, թե իրականում ՌԴ-ն Արցախը հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ: Շանթ Հարությունյանը հայտարարեց, թե ՌԴ-ն Հայաստանին զրկել է մի շարք իրավունքներից ու մանրամասնեց. «ՌԴ-ն Հայաստանին զրկել է միջազգային, հատկապես արևմտյան քաղաքական աջակցությունից: Ձգձգելով ՀՀ մուտքը ԵվրաԶես՝ Ռուսաստանը փորձում է խուսափել՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնել ՀՀ-ի, մասնավորապես Ղարաբաղի մասով: Ռուսաստանը քաղաքականապես Հայաստանին զրկում է որևէ քաղաքական դաշնակցից»:

Շանթ Հարությունյանը խոսեց նաև այն մասին, որ ՌԴ-ն նպատակ է դրել ՀՀ-ն թուլացնել ռազմականապես ու շեշտեց. «Միլիարդների հասնող զենքի վաճառքով ՌԴ-ն ապահովում է Ադրբեջանի ռազմական գերակայությունը ՀՀ-ի նկատմամբ: Մյուս խնդիրն այն է, որ կազմալուծի ՀՀ ազգային անվտանգությունը: Որևէ միջպետական գաղտնի գործարք, այդ թվում Ղարաբաղի վաճառքը, չի կարող լինել առանց հատուկ ծառայությունների մասնակցության: Այս պատճառով ռուսական ԿԳԲ-ն իր հայաստանյան մասնաճյուղն է դրել թուրք-ադրբեջանական հատուկ ծառայության տրամադրության տակ: Իրականում բազում դիվերսանտներ մուտք են գործում ՀՀ և անհրաժեշտ պահին գործում հենց Երևանում, հայ ազգին վախի մեջ պահելու համար: Ադրբեջանցի դիվերսանտներն ապակողմնորոշելու խնդիր էին լուծում՝ քողարկելով Մոսկվայից Հայաստան գործուղված իրական դիվերսանտներին»:

Շանթ Հարությունյանը կոչ արեց հայկական բանակին ուժեղ վերահսկողություն իրականացնել մարդաշատ հասարակական վայրերում: Ու նշեց. «Մի վստահեք ՀՀ ԱԱԾ-ին: Այն լիովին կատարում է Մոսկվայի հրամանները: Եթե այնտեղ կան էլ ազնիվ աշխատողներ, ապա միևնույն է, ակամա ծառայում են Ռուսաստանի շահերին»:

 

Հայտարարություններով հանդես եկան մյուս ամբաստանյալները: Այնուհետև նիստը հետաձգվեց: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակեց հուլիսի 23-ին, ժամը 12.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031