Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի պրեսբիտերական եկեղեցին պաշտոնապես ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը

Հուլիս 18,2014 16:00

Եկեղեցին կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային, Կոնգրեսին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը

Վաշինգտոն- Անցած ամիս Դետրոյթում (Միչիգան) տեղի ունեցած ԱՄՆ-ի պրեսբիտերական եկեղեցին (ԱՄՆ) ամենամյա ընդհանուր համագումարի ընթացքում ընդունվել է մի բանաձև, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար): Բանաձևում նաև կոչ է արվում պրեսբիտերական համայնքներին հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 2015 թվականին, և Եկեղեցու ղեկավարությանը «կոչ անել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել և դատապարտել հայերի մահը և արտաքսումը»:

1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում պրեսբիտերական եկեղեցին օգնության միջոցներ է տրամադրել հայերին, և իր Ընդհանուր համագումարները խստորեն դատապարտել «վայրագությունները»,- ասվում է ԱՄՆ-ի պրեսբիտերական եկեղեցու կայքի հայտարարությունում:

Անցած 50 տարիների ընթացքում պրեսբիտերական եկեղեցին աջակցել է հայ համայնքներին Ջինիշյանի հիշատակի ծրագրի (ՋՀԾ) միջոցով, որը իրականացրել է օգնության, զարգացման և հոգևոր առաքելություններ Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում, Երուսաղեմում և Հայաստանում միջեկեղեցական գործընկերությունների միջոցով:

«Հանգուցյալ Վարդան Ջինիշյանը կատարել է իր նվիրատվությունը որպես անմիջական արձագանք ցեղասպանությունը վերապրած հայ որբերի կարիքներին», -հայտարարեց ԱՀՀ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Մայքըլ Հարությունյանը: Վերջինս հավելեց. «Նա պրեսբիտերական էր և հանձնարարեց ԱՄՆ-ի պրեսբիտերական եկեղեցուն կառավարել իր հիմնադրամը ի նպաստ կարիքավոր հայ ընտանիքների: Որպես խորհրդատվական հանձնաժողովի անդամ, ես ու իմ գործընկերները խնդրել ենք եկեղեցուց վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչմանը աջակցության երկար պատմությունը և նրանք այս տարի արեցին դա միաձայն ընդունված այս բանաձևով»:

Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ այսպիսի բանաձև է ընդունվում ամերիկյան խոշոր` 1.8 միլիոնանոց եկեղեցու անդամների կողմից: Մյուս խոշոր կրոնական հաստատությունները ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր, ինչպիսիք են` Եկեղեցիների ազգային խորհուրդը` 2007թ., Ամերիկայի եբրայական համայնքների միավորումը` 1989թ. և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը` 1983թ.:

Ամփոփելով կարող ենք ասել, որ այս բանաձևը ներառում է չորս հիմնական գործողություններ`

Առաջին- կոչ է անում անդամ համայնքներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, արտահայտում է խորը կարեկցանք հայ ժողովրդին և ամեն տարվա ապրիլի 24-ը ընդունում է որպես հիշատակի օր և վերահաստատում է ամերիկյան և միջազգային իրավունքի դրույթները` կանխելու նման հանցագործությունների կրկնությունը:
Երկրորդ- աջակցում է Ցեղասպանության ճանաչմանը, որի ժամանակ խլվեց 1,5 մլն հայերի կյանք և մեկ միլիոնից ավել հայ արտաքսվեց Օսմանյան կայսրությունից 1915-1923 թթ.:
Երրորդ- ուղղորդում է Ընդհանուր համագումարի գլխավոր պատասխանատու քարտուղարին կոչ անել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել և դատապարտել հայերի սպանդը ու բռնագաղթը, ներկայացնել այս բանաձևը մեր ազգային և միջազգային էկումենիկ գործընկերներին:

Չորրորդ- խրախուսում է 2015 թ. ապրիլ 26-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր պրեբիտարանական եկեղեցիներում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի զոհերի հիշատակին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031