Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը` վարչապետին. «Լևոն Հայրապետյանը հո փողոցի մարդ չէ՞»

Հուլիս 18,2014 21:19

«Վարչապետի հայտարարությունը շատ ոչ կոռեկտ էր, Լևոն Հայրապետյանը հո փոքր մարդ չէ՞, փողոցի մարդ չէ, ոչ Բարխուդար է, ոչ Սիմոն է, ոչ էլ Պետրոս է, օրինակի համար եմ բերում, թող այդ անունները կրողները չվիրավորվեն, և մենք չունենք աշխարհահռչակ  միլիարդատերեր, որ էսպես հեշտությամբ նայենք, թե ինչպես են նրանց ձերբակալում  և բանտեր նետում, այն դեպքում, երբ  Լևոն Հայրապետյանը այն սակավաթիվ  մեծահարուստ հայերից է, որն իրոք շատ մեծ նյութական օգնություն է  տրամադրում հայկական երկրորդ պետությանը`Արցախին:

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը էսպես սովորական կրիմինալ խրոնիկայի տեղեկություն չէ, ընդհակառակը մեր իշխանությունները  շատ պետք է մտածեն, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը անհետևանք մարսելուց հետո ռուսական իշխանությունները շատ հեշտությամբ կարող են արդեն ձերբակալել նույն Սամվել Կարապետյանին` Տաշիր Սամոյին,  Արա Աբրահամյանին , այլ  մեծահարուստներին, որոնք բնակվում են Մոսկվայում ու Ռուսաստանի այլ քաղաքներում, իսկ ինչո՞ւ ոչ, այ մենք սրանից պետք է վախենանք, որ դերակատարություն ունեցող հայ մարդիկ կարող են փակվել, ոչ պակաս մարդիկ, քան Լևոն Հայրապետյանը», -ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` պատասխանելով նախօրեին վարչապետի հնչեցրած այն գնահատականին, թե «Կարող է Լեւոնին բռնեն, հաջորդ օրը Բարխուդարին, մյուս օրը Սիմոնին, ի՞նչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. АРЦАХЕЦИ says:

    Իրեն պետք է բռնեն, որ հասկամա մածունը կաթից ա…’բռնելուն’ հենց ինքն ա…

  2. david says:

    Արցախին, թե* սերժաթոռին:Մի հոլ է պտտվում աշխարհում դա ղարահոլ է, քաոսային շարժումներ է անում,քրեական-քաղաքականի դաշտում:Այս հոլի հարցում ձեռնպահ չկա, դեմ չկա, ընդդիմություն չկա: Կանցնի միաձայն:

  3. АзатIK says:

    ումիցես հիմա դժգոհ david?))))))))

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031