Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի մասին էին ջերմ զրուցում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը. «Հրապարակ»

Հուլիս 19,2014 12:15

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Մոսկվա» կինոթատրոնում էր՝ դիտում էր Ղարաբաղյան ազատամարտի մասին «Թեւանիկ» ֆիլմը: Նա դահլիճ մտավ իր իսկ կողմից բազմիցս քննադատված իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ջերմ զրուցելով: Ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի ու իշխանության ներկայացուցչի զրույցից նկատելի էր, որ նրանց զրույցի թեման հակառակորդի վերջին շրջանի գործողություններին ու մեր զոհերին չէր վերաբերում: Սեյրան Օհանյանը թիկնապահական ջոկատով արագ ու հարմար տեղավորվեց իր տեղում, եւ նրա հետ զրուցել չհաջողվեց:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր շրջապատի հետ շարքի վերջում էր: Երկրի ներկայով ու ապագայով մտահոգ ընդդիմադիր գործչից հետաքրքրվեցինք, թե այդքան ջերմ ինչի՞ մասին էր զրույցն իշխանության ներկայացուցչի հետ: «Մեր մուտքը զուգադիպեց, պատահական կամ նախախնամությամբ հանդիպեցինք, եւ այդ առիթն օգտագործեցի, այո, հարցնելու Քարվաճառում վիճակի մասին, այո, քննարկում էինք գեներալ Օհանյանի հետ»,-հպարտորեն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թե ինչ են քննարկել, չմանրամասնեց: Իսկ իր կարծիքը սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին հետեւյալն էր. «Պարզ է, որ մեր ամբողջ ժողովուրդը՝ գործող իշխանության հետ, որքան էլ որ այն չընտրված է, բոլոր դեպքերում պիտի համակարգված աշխատի՝ կանխելու նման հարվածները մեր ազգային անվտանգության նկատմամբ: Միաժամանակ, պետք է փառք տանք մեր զինվորներին, որ կարողացել են դիվերսանտներին վնասազերծել կամ ոչնչացնել»: Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Արգենտինայում Սերժ Սարգսյանի հնչեցրած մտահոգության վերաբերյալ էլ նշեց. «Ես չեմ կարող մեկնել, թե ինչու այդքան ուշացումով նման բան ասվեց, պարզ է, որ ուշացած է, քիչ է, եւ եթե այդ գիտակցությունը եղած լիներ ամիսներ առաջ, ուրիշ վիճակ կլիներ, եւ, ի վերջո, դուք կարող եք հղումը բերել՝ ինքն ասաց, որ հայ ժողովուրդը մտահոգ է, որ պահպանի իր ազատությունը, անկախությունը… Իսկ մնացածը, ես կարծում եմ՝ ուշացած խոստովանություն է, որ ժողովուրդն այդպես է մտածում: Այնպես որ, շատ լավ է, որ ասում է, հիմա գործի պահն է, կամ պիտի գործենք, կամ պիտի խոսենք…»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Ամեն ինչ կտայի,հրաշքով պատմությունը հետ գնար,Ռաֆֆի Հովհաննիսյանը նախագահ ընտրվեր,Պուտինը կանչեր Մոսկվա և պարտադրեր մտնել ՄՄ-ի մեջ,հակառակ դեպքում ադրբեջանական տանկերը ռուս տանկիստներով վաղը շարժվելու են ԼՂ-ի կամՀՀ-ի վրա,նա ինչ?կպատասխաներ:Լավագույն դեպքում նույնը կպատասխաներ,վատագույն դեպքում լեզուն կուլ կգնար և ոչինչ չեր կարող պատասխանել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031