Լրահոս
Օրվա լրահոսը

Այլիսլիի «Քարակերտ երազներ» գրքի շահույթի 10 տոկոսը կփոխանցվի հայ եւ ադրբեջանցի փախստականներին

Հուլիս 20,2014 17:00

Սահմանամերձ Իջեւանում ընթերցում են աղմկահարույց գիրքը

ՀՀ գրադարանների կենտրոնացված համակարգի միջոցով Տավուշի մարզային գրադարանում ստացվել է Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը: Դրա տպագրությունը 2013թ. կատարել է «Էդիտ պրինտ» հրատարակչությունը: Գրքի թարգմանությունը ռուսերենից կատարել են Հակոբ Սողոմոնյանը եւ Լեւոն Գալստյանը:

Հրատարակիչները գրքի նախաբանում գրել են, որ, ցավոք, հեղինակի հետ կապ հաստատելու իրենց ջանքերն արդյունք չեն տվել,սակայն ելնելով հույժ արժեքավոր երկը հայ ընթերցողին ներկայացնելու անհետաձգելի անհրաժեշտությունից, որոշել են հրատարակել այն, նաեւ ստանձնելով, հարկ եղած դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պաշտպանել նրա հեղինակային իրավունքները: Հրատարակչությունը նաեւ պատրաստակամ է գրքի իրացումից ստացված շահույթի 10 տոկոսը փոխանցել Ադրբեջանից եւ Հայաստանից բնահանված փախստականների օգնության ֆոնդերին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031