Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի բլոգերի ամենամշակութային բլոգը

Հուլիս 21,2014 15:31

15-ամյա Աշոտ Թադեւոսյանը (լուսանկարում) գյումրեցի բլոգեր է, սովորում է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ավագ դպրոցում: Ասում է՝ իր armculture.blogspot.com մշակութային բլոգը սկսել է վարել 13 տարեկանից: «Դե իմ կյանքի փիլիսոփայությունն է՝ փորձել ամեն ինչ, ես էլ փորձեցի…Բլոգս ստեղծել եմ 2013-ի ապրիլին, սկզբում չէի կողմնորոշվում՝ ի՞նչ թեմա. սպո՞րտ, թե՞ մշակույթ…Սպորտային բլոգը պետք է անընդհատ թարմացվեր, իսկ իմ ժամանակը սովորելու պատճառով սուղ էր: Հայրս էլ օգնեց ընտրության հարցում ու ընդհանրապես նա իմ ճաշակի զարգացման գլխավոր «մեղավորն» է: «Ամենամշակութային բլոգ» անվանումը առաջացավ շատ պատահական, չնայած մյուս կողմից էլ՝ իմ բլոգում ամփոփված է ամբողջ մշակույթը՝ պոեզիա, կինո, գեղանկարչություն, փիլիսոփայություն, երաժշտություն: Սկզբունքն էլ մեկն է ՝ որակ ու յուրօրինակություն: Բլոգիս առաջին նյութերից մեկը վերաբերում էր Նապոլեոն Բոնապարտի՝ Իսպանիայի թագը անարյուն գրավելուն, պատմական թեմաներ էլ եմ հաճախ ընտրում»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի բլոգերը:

Հավելում է, որ մասնակցելով ինստիտուտի «Հայ ժողովրդի խնդիրները 20-րդ դարասկզբին» թեմայով գիտաժողովին՝ ստացել է դիպլոմ «Խորհրդային Հայաստան. կորուստներ ու ձեռքբերումներ» հոդվածի համար, որը բուռն վիճաբանությունների առիթ է դարձել իր սիրելի դասախոսների շրջանում:

Աշոտ Թադեւոսյանն առաջիկայում պատրաստվում է անդրադառնալ հայ կանանց դերին՝ ազգային ազատագրական պայքարի համատեքստում: «Շատերը չգիտեն, որ Աբդուլ Համիդի դեմ մահափորձի անմիջական մասնակիցը եղել է թիֆլիսահայ Սոֆի (Ռուբինա) Արեշյանը: Ինձ շատ է գրավում այդ կերպարը, որը մինչև 17 տարեկան նույնիսկ հայերեն չգիտեր և մեծացել էր հայ իրականությունից կտրված ընտանիքում»,-նշում է Աշոտը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031