Լրահոս
Օրվա լրահոսը

5 տարի առաջ սպանված Գևորգ Մհերյանի հոր ձեռքի տակ հայտնված տեսաերիզում Ալիկ Սարգսյանը համոզում է, որ կասկածյալը սպանության մեղքը վերցնի իր վրա. shamshyan.com

Հուլիս 22,2014 16:42

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հորը հետաքրքրում է, թե ինչու է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գործով նախկին կասկածյալին համոզում, որ նա մեղքը վերցնի իր վրա: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկված այն տեսաերիզի մասին, որտեղ Ալիկ Սարգսյանը փորձել է գործով նախկին կասկածյալին համոզել, որպեսզի նա մեղքը վերցնի իր վրա:

«Տեսաերիզում երեւում է, թե ով ինչ է խոսում եւ ում ինչ համոզում: Ես Ալիկ Սարգսյանին ուղղակիորեն չեմ մեղադրում, այլ փաստերով եմ խոսում, բայց հետագայում ինչ կորոշեն ոստիկանության աշխատողները, դա իրենց գործն է: Բայց ինձ շատ է հետաքրքրում՝ ո՞րն է նրա շահը, որ մարդկանց միջոցով փորձել է համոզել, որպեսզի կասկածյալը մեղքը վերցնի իր վրա»,- ասաց Պետրոս Մհերյանը: Նա նաեւ կարծում է, որ այդ տեսաերիզի բացահայտումից հետո գործով դրական տեղաշարժ կլինի:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. sago says:

    Խեղճ մարդ, մտածում է առանց ռոլիկի գլխի չէին ընկնում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031