Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի պայծառ խոստումները Հայաստանին. (Տեսանյութ)

Հուլիս 22,2014 20:00

Այսօր Գյումրու Մուշ 2 նորակառույց թաղամաս  այցելած  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին բնակիչները  բառի իսկական իմաստով  բողոքախեղդ արեցին` մոտենալով նրան ու  նկարագրելով իրենց խնդիրները: Այնուհետ  կառավարության ղեկավարին հրավիրեցին իրենց բնակարաններ`  փորձելով հիմնավորել իրենց  ասածը: Վարչապետը  ոչ մեկին չէր անտեսում, լսում էր ցանկացած մեկի բողոքը, անգամ հերթով բարձրացավ նրանց բնակարանները, որից հետո ընդարձակ հարցազրույց տվեց լրագրողներին:

Հովիկ Աբրահամյանը, խոսելով Մուշ 2 թաղամասի շինարարության որակից` այն գնահատեց   լավ, նշելով, որ բնակիչները շատ ավելի վատ էին ներկայացնում իրավիճակը, քան կա իրականում: Ըստ վարչապետի, եթե  ասֆալտի որակը    վատն  կամ  եթե քար է պոկվել շենքի ճակատային մասից  ու ջուր է կաթել բնակարաններում,  դա արագ կշտկեն:

Հովիկ Աբրահամյանը նաև ասաց, որ   այսօր Շիրակի մարզպետարանում վերջնականապես կորոշեն բնակարաննե՞ր  գնել  432 անօթևան ընտանիքներին , թե՞  նոր շենքեր կառուցեն:

Հովիկ Աբրահամյանը խոսեց նաև Մաքսային միություն մտնելու գործընթացից` ասելով,  որ համաձայնագիրը  մինչև հոկտեմբերի  վերջ կստորագրվի , և  ձգձգումը ոչ մի  պատճառ էլ չունի, կան տեխնիկական խնդիրներ,  կապված չէ Ղարաբաղի խնդրի հետ:

Անդրադառնալով արցախահայ գործարար  Լևոն Հայրապետյանի  ձերբակալմանը, վարչապետն ասաց. «Ես քաղաքական ենթատեքստ  չեմ տեսնում, իմ մոտեցումը եղել է  այն, որ ինձ  ասել են` դուք ի՞նչ կապ ունեք Լևոնի հետ, որ նրան ձերբակալել են,  ես ուղղակիորեն ասել եմ,  որ վաղը մեկ այլ քաղաքացու կարող են ձերբակալել, մեր մեջ ի՞նչ կապ կա, եթե մարդուն ձերբակալում են, կա ինչ-որ խնդիր օրենքի հետ , դատարանը կորոշի»: Վարչապետն ասաց, որ իր աջակցությունը Լևոն Հայրապետյանին կլինի բարոյական, պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում  նրան աջակցել:

Վարչապետին ուղղված   այն հարցին, թե գործարարներին ստվերից  դուրս բերելու ծրագիրն ի՞նչ եղավ, կա՞ մի գործարար, որին մատնանշեք,  Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե դուք հետևում եք, մեր քայլերը  տվել են արդյունք, այսօր հեռուստատեսությամբ լսում էի, որ  հարկային մարմինները ներկայացնում էին , որ քանի տեղ ստուգումներ են կատարել, որովհետև նկատել են ռիսկեր: Ակնհայտ երևում է  թղթաշրջանառությունից. հուլիսի 1-ից 10-ը  մոտ 105 հազար հաշվիչ ֆակտուրաների քանակ է ավելացել, և շրջանառությունը հունիսի 1-10. Հուլիսի 1-10 մոտ 24  միլիարդով  ավելացել է: Դա, իմ կարծիքով, ձեռքբերում է, և համոզված եմ, որ պատասխանատու մարմինները  շատ լավ աշխատում են, կլինեն հետևողական, այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ,  և դա նաև բխում է մեր գործարարների շահերից: Նորմալ աշխատեն հարկային դաշտում և հանգիստ քնեն գիշերը»:

Իսկ թե իր պաշտոնավարման  100 օրում հասցրե՞ց ձեռք բերել ժողովրդի վստահությունը, վարչապետն ասաց .«Ժողովուրդը պիտի հասկանա, որ 100 օրում  մենք  չունենք կախարդական փայտիկ, որ բոլոր խնդիրներին տանք լուծում, բայց իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ, մեր գործընկերները,  մեր  թիմը, նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի  խնդիրներին տա լուծում, իհարկե,, դրա համար ժամանակ է պետք, ֆինանսական ռեսուրսներ, բայց  որ մենք հետևողական ենք  լինելու  և փորձելու ենք լուծում տալ քաղաքացու խնդիրներին: Մեր մոտեցումը հետևյալն է`  հարցը կա, տալ լուծում, ոչ թե քննարկել, ևս մեկ անգամ հավաքվել քննարկել,  կոնկրետ հարցին տալիս ենք  լուծում: Քաղաքացիների մասով ուզում եմ ասեմ, որ մենք  բոլոր հարցերին պատասխանատվություն ենք կրում, իրենց բարձրացրած հարցերին` օբյեկտիվ, թե սուբյեկտիվ մենք տալիս ենք կոնկրետ  պատասխան, անկախ դրանից, թե դա քաղաքացուն գոհացնո՞ւմ  է, թե՞ ոչ, մենք ճշմարտությունն ենք ասում  և բազմաթիվ խնդիրներ կան այսօր մեր երկրում ծառացած` ներքին ու արտաքին , բոլորս հասկանում ենք, որ դրա համար ժամանակ է պետք , բայց որ մենք տեսնում ենք մեր ապագան պայծառ, դա փաստ է »:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031