Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը նամակն ընթերցելիս նախ՝ վախից գույնը գցել է. «Ժողովուրդ»

Հուլիս 23,2014 11:26

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաևին՝ պահանջելով նրա հրաժարականը։ «Մի՞թե դժվար է պատկերացնել, որ այն, ինչ չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել։ Ձեր սխալների պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ։ Ձեր մնալը ոչ մի արդարացում չունի։ Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականությունը եւ դրա առաջին համակարգային քայլը ձեր հրաժարականն է նախագահի պաշտոնից»,- իր նամակի հուզախռով բովանդակությունն է երեկ ներկայացրել Հայրիկյանը՝ նշելով, թե դեմ չէ, որ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո Ս. Սարգսյանը մնա խորհրդարանական մեծամասնության առաջնորդ եւ ղեկավարի Հանրապետական կուսակցությունը։
Նախագահականի մեր խիստ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը նամակն ընթերցելիս նախ՝ վախից գույնը գցել է, ապա հասնելով մեջտեղի մասերը, որտեղ Հայրիկյանը դրսեւորելով անասելի մեծահոգություն՝ այնուամենայնիվ թույլ է տվել իրեն շարունակել ՀՀԿ-ն ղեկավարել, չի կարողացել զսպել երախտագիտության արցունքները եւ անմիջապես գրել է հրաժարականի դիմումը։ Մինչ այդ, սակայն, հրամանագիր ստորագրելով Հայրիկյանին պետբյուջեից եւս քառասուն հազար դոլարով պարգեւատրելու մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031