Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը՝ իր եղբորորդուն 17 տարով դատապարտելու մասին. երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է տարածվում, դա էլ լավ չէ. shamshyan.com

Հուլիս 23,2014 12:50

Բոլորս էլ կողմ ենք, որ նմանատիպ արարքները պետք է պատժվեն եւ զգան, որ օրենքը գերակայում է մեր երկրում: Երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է անդրադառնում, դա էլ լավ բան չի: Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Շիրակի ընդհանուր իրավասության կողմից ի կատար ածված դատավճռին, որով Վարդան Ղուկասյանի եղբոր որդուն` Վահե Ղուկասյանին, Արտյոմ Կարապետյանի՝ «Շեկոյի» սպանության համար դատապարտեցին 17 տարվա ազատազրկման: Խոսելով դատավարության ընթացքից՝ Վարդան Ղուկասյանը ասաց. «7 վկա դատարանում կանգնում ասում է, որ առաջինը Վահե Ղուկասյանին են կրակել:

Նա հետո է գնացել, զենք վերցրել, կրակել, բայց դա հիմք չեն ընդունում՝ ասելով, թե առաջին ցուցմունքներն են իրենց պետք: Հետո՝ այն տղան, որ առաջին ցուցմունքով ասում է, թե 2 ժամ հետո իջնելով մեքենայից՝ խանութի մոտ նոր կրակոցի ձայն է լսել: Իսկ 1 ամիս հետո նոր ցուցմունք է տալիս եւ ասում, թե՝ չէ, ես մեքենայի մեջ էի: Այդ երեխայի առաջին ցուցմունքը հիմք չեն ընդունում, իսկ նրանց առաջին ցուցմունքն են ընդունում: Այսինքն` այս 1 տարվա դատավարությունը առոչինչ էր, եթե նման վճիռ պետք է ընդունեին այդքան քննություններից հետո: Հայաստանում նման բան լսե՞լ էիք»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031