Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու համար

Հուլիս 23,2014 19:16

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

928decab8397e33a5

Քաղաքական խորհուրդը շնորհակալություն է հայտնել Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փաստով մտահոգ «Արդարություն» և «Ագրարային» կուսակցություններին, «Ընդվզում» շարժմանը, «Մենք», «Ապագայի կրթություն», «Աշխատավորների շահերի պաշտպանություն շարժում», «Գլոսսա» իրավապաշտպան, «Արարատի սպառողների պաշտպանություն ասոցիացիա» հասարակական կազմակերպություններին և ՀՀ բազմահազար քաղաքացիներին ՕԵԿ հրավիրած հանրահավաքին ակտիվ մասնակցություն  ցուցաբերելու համար:

6724b0c00479cce33

Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ արձանագրել է, որ վերը նշված կազմակերպությունների հետ ձևավորվել է հասարակական-քաղաքական կենսունակ պլատֆորմ:

76209a80e1a8f2

Հաջորդիվ քաղխորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

89713c530305f64

Ըստ այդմ. «Օրինաց երկիր» կուսակցությունը,  դեռևս ս/թ. հունիսի 26-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 07.06.2013 թվականի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» № 190-Ն և 07.06.2013 թվականի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» № 192-Ն որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով:

cf30d684af0

Չնայած դիմումի քննարկման մերժման` դատարանի որոշմանը, որը բացարձակապես զուրկ է փաստարկված հիմնավորումներից և պարունակում է ընդամենը ֆորմալ պատճառաբանություններ, կուսակցությունը 2014 թվականի հուլիսի 10-ին կրկին անգամ դիմել է ՀՀ վարչական դատարան` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» արդեն 2014 թվականի հուլիսի 1-ի № 233-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Միևնույն ժամանակ կուսակցությունը համապատասխան դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` վերանայելու սահմանված սակագները:

Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաև նկատի ունենալով խնդրո առարկա հանդիսացող հարաբերությունների առավել հստակ իրավական կարգավորման անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին նախ աշխատանքային խումբ ձևավորելու նախաձեռնությամբ, որը ձեռնամուխ կլինի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի մշակմանը և որոնց ուժով կկանոնակարգվեն գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների ձևավորման սկզբունքները, կհստակեցվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարտականություններն ու լիազորությունները, հնարավորություն կընձեռվի վերջինիս կազմում,եթե ոչ լիիրավ, ապա գոնե խորհրդակցական ձայնի իրավունքով Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններից ներգրավելու մեկական ներկայացուցիչներ: Ի դեպ, նման պրակտիկա գործում է ՀՀ Վերահսկիչ պալատի պարագայում:

Եվ երկրորդ` ԱԺ-ում ձևավորել մշտական համագործակցության ձևաչափ` բաղկացած խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որը մշտական ուշադրության կենտրոնում կպահի սակագների թանկացման գործընթացը, կանխարգելիչ առաքելություն կստանձնի այդ ուղղությամբ:

ՕԵԿ քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու և շղթայական թանկացումներ թույլ չտալու համար:

Հ.Գ. Քանի որ հանրահավաքից հետո սոցիալական ցանցերում որոշ անհատներ ակտիվորեն շահարկում և խեղաթյուրում են ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքի մասնակիցների իրական թիվը, կուսակցության լրատվական ծառայությունը հարկ է համարում լրատվամիջոցներին տրամադրել մի քանի լուսանկարներ, որտեղ պարզ երևում է հանրահավաքի բազմամարդ լինելը:

 

ՕԵԿ մամուլի ծառայություն    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031