Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաշտոցի արձանի մոտ նկարվում են, բայց ռուսերեն են խոսում». (Տեսանյութ) «Ա1+»

Հուլիս 24,2014 14:56

«Ձայն Համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանն անդրադարձավ համշենահայերի ձուլման խնդրին՝ հիմնական պատճառներից մեկը համարելով դպրոցների բացակայությունը կամ դրանց քանակը։

«Կրասնոդարում, որտեղ շատ են Ղրղըզստանից և Ղազախստանից գաղթած համշենահայերը , 140 դպրոցներից ոչ մեկը հայկական չի».-նշեց պարոն Վարդանյանը:

Դպրոցներ չլինելու պատճառներից մեկն էլ պարոն Վարդանյանը համարում է հայերենի ուսուցիչների բացակայությունը: Մեծ դեր է խաղում նաեւ ծնողների դիրքորոշումը. «Շատ ծնողներ իրենց երեխայի ապագան տեսնում են Թուրքիայում կամ այն երկրում, որտեղ իրենք ապրում են և հայկական դպրոց հաճախելով՝ հայ երեխան ապագա չի ունենում տվյալ երկրում»,-ասաց նա

«Ձայն Համշենական» թերթի խմբագիրը ցավով արձանագրում է մի երեւույթ, որը կա սփյուռքի հայկական համայնքներում. « Լավ եք անում, տեղադրում եք Մաշտոցի արձանը, բայց ամենամեծ արձանը այն կլիներ, որ դուք պահեիք հայկական դպրոցները և հայերեն խոսեիք»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031