Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հրաժարվում է իր խոստումներից. ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը. «Մեդիալաբ»

Հուլիս 24,2014 16:15

Հայաստանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանից կախված չեն: «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչեցված մտահոգությունը այն մասին, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, հենց սրա արտահայտությունն էր եւ ուղղված էր նրանց, ովքեր, այսքան ժամանակ խաբում էին Հայաստանին:

Աղասի Ենոքյանը «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստանի ռուսահպատակ իշխանությունն այդ մասին խոսեց այս փուլում, որովհետեւ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում իր խոստացածն անել, այսինքն, ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսում Clarin թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն, առաջին անգամ մտահոգություն էր հայտնել որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին:

«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին», – ասել էր Սերժ Սարգսյանը։

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը այս հարցազրույցում առանցքային է համարում Սերժ Սարգսյանի մյուս հայտարարությունը, այն մասին, որ նա հավատում է, որ եթե գործը հասնի դաշնակցային պարտականություններ կատարելու անհրաժեշտությանը, Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին, ինչը սակայն, ըստ քաղաքագետի դժվար թե տեղի ունենա:
«Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք իբրեւ թե դրված էին անվտանգության գաղափարի վրա, դեֆորմացիայի են ենթարկվել եւ Ռուսաստանն անվտանգության երաշխիքից վերածվել է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար թիվ մեկ սպառնալիքի»,-ասում է Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի ու Արեւմուտքի մերձեցումը առաջիկայի կարեւոր օրակարգային խնդիր պետք է լինի նաեւ անվտանգության ոլորտում:

Ըստ քաղաքագետի, Հայաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները:

Էմմա Քալաշյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հա, հա, հա, հայ, հայեցի …
    Ջնջել գիտես, ջնջել գիտեմ, իմացիր…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031