Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել. «Ազատություն»

Հուլիս 24,2014 20:48

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայում մեծամասնություն կազմող ՈւԴԱՌ և «Սվոբոդա» խմբակցությունները պաշտոնապես դուրս են եկել իշխող կոալիցիայից:

Խորհրդարանի նիստում իր հրաժարականի մասին հայտարարելով՝ Յացենյուկը քննադատել է պատգամավորներին էներգետիկայի ոլորտի, ինչպես նաև զինված ուժերի ֆինանսավորումն ավելացնելու վերաբերյալ օրինագծերի հաստատումը տապալելու համար:

«Ես հրաժարական եմ տալիս կոալիցիայի լուծարման և կառավարության կարևոր նախաձեռնությունների արգելափակման պատճառով», – ասել է Յացենյուկը:

Նա հավելել է, թե չէր կարող համաձայնել «Ռեգիոնների» կուսակցության և կոմունիստների հետ կոալիցիա կազմելուն, և հրաժարականից բացի այլ ելք չի տեսնում:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-իկայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031