Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Ավետիսյանն ավելի՞ վտանգավոր հանցագործ է, քան ԲՀԿ առաջնորդի` կրակոցներ արձակած ազգականները. armlur.am

Հուլիս 25,2014 11:03

Մայիսի 23-ին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում հնչեցրած կրակոցների գործով կասկածյալներ Էդվին Թադևոսյանն ու Վարդան Հարությունյանը դեպքից 4 օր անց ստորագրությամբ ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ ազգականները բենզալցակայնում արձակած կրակոցներից հետո ձերբակալվել էին. նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի զենք կրելը), որը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Փորձենք վերոնշյալ դեպքը համադրել օրերս առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն հայ ազատամարտիկների, այլև՝ հայ հասարակության, և ավելորդ չհնչի, նաև քաղաքական որոշ կուսակցությունների շրջանում:

Հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազատամարտիկ, կայազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ավելին, դատարանը` որպես փոխհատուցում, նրանից բռնագանձեց 2 հազար ԱՄՆ դոլար, հենց այն գումարը, որը, իբր, ազատամարտիկը կաշառք էր վերցրել:

ՀՀ իրավապահ մարմինների տրամաբանությունից դատելով` կարելի է ենթադրել, որ 6 երեխա ունեցող ազատամարտիկը, ում ընտանիքը հայտնվել է սոցիալապես ծանր պայմաններում, առավել վտանգավոր հանցագործ է, քան հանրային տարածքներում իրար վրա կրակոցներ հնչեցնող ազգականները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031