Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվողներից մեկը նրա հարևանն է` ոստիկանության պաշտոնյա

Հուլիս 25,2014 11:20

Ոստիկանությանը շատ մոտ կանգնած աղբյուրների փոխանցելով, Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվողներից մեկը ռազմական ոստիկանության քրեական պետն է, որը նրա հարևանն է:

Սակայն սա ընդամենը քննարկվող վարկածներից մեկն է, որևէ ապացույց դեռ չկա, խոսակցությունների մակարդակով է:

Քննարկվող վարկածի համաձայն, պատճառը, խիստ նեղ անձնական հարաբերություններն են:

Ոստիկանությունից մեր հարցադրմանն ի պատասխան՝ նշեցին, որ այս վարկածի համար դեռևս հայտնաբերված, քննված հիմքեր չկան:

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության աշխատակիցը այս պահին հանրապետությունում չէ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մ.Ս says:

    Ահա թե ինչպիսին է բալասանյանի Գյումրու բարայահոգեբանական փոխած մթնոլորտը, որը ինքը իսկական փոխեց , դարձրեց կրիմինալ, մի օրում 3 սպանություն, բալասի ծրագիրը իրոք փոխեցԳյումրու մաքուր մթնոլորտը, ինքն էլ իրա տան պատուհանները բրոն է դարձրել

  2. Հար says:

    Իսկ որ քաղաքապետարանում 2 օր առաջ բալասի թիկնապահները ավագանու Վահանին են ծեծել, հեչ խոսք չկա էդ մասին?, սաղ քաղաքապետարանը էդ է խոսում-պատմում, որ ավագանու անդամին չեն թողել վերև ելնի ու ընդտեղից կռիվ է եղել,հարվածել են ավագանուն, սաղ աշխատակազմը դա է խոսում

  3. ՄՄՄՄՄ says:

    Որ Վահանին?ազգանունը հլը ասա:Սուտ լուրեր տարածելով հո չէ?Քազաքապետարան ՍՊԸ-յում են խոսում այդ մասին????????????????????

  4. Րահ says:

    Այ վարդանիկամոլներ,մոռացելեք թե ինչ բեսպռեդել էր քաղաքաում ձեր սիրելի կուռքի կառավարման տարիներին ու ով էր դա հովանավորում?իսկ ով էր քաղաքի ամենաբանուկ մասերից մեկում ավտոմատով կրակում մարդկանց վրա?չլինի մոռացել եք??????????????ով խոսեր,գոնե դուք այս պահով բերաններիտ զամոկը չպտի բացեիք…..

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031