Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղայականով ոստիկանություն է ներկայացել նախկին խոզապահ Շլդիկ Վաղոն

Հուլիս 25,2014 13:53

Aravot.am-ին հենց նոր հայտնի դարձավ, որ քիչ առաջ ոստիկանության Կումայրի բաժին է ներկայացել Շլդիկ Վաղոն, որը ժամանակին Գյումրու գողական աշխարհի հայտնի ներկայացուցիչներից մեկի խոզապահն է եղել: Վերջինս խոստովանել է, որ ինքն է գիշերը դանակահարելով սպանել Արցախ թաղամասի բնակիչ Աթարբեկյան փողոցի 177 տան բնակիչ Էդգար Ռուբիկի Անտիկյանին`Վռամենց Էդգարին, որը մսավաճառ էր Գյումրու կենտրոնական շուկայի Լաչին կոչվող հատվածում:

Շլդիկ Վաղոն այժմ ցույց է տալիս դեպքի վայրը, իսկ թե այս գործի շրջանակներում ով է դանակահարել 1983 թվականին ծնված Թորոս Հակոբյանին՝ դեռևս պարզ չէ:

Շլդիկ Վաղոն սպանվածի հորաքրոջ թոռն է :

Հիշեցնենք,  որ Թորոսին այս պահին վիրահատում են Գյումրու բժշկական կենտրոնում, նա ծանր շոկային վիճակում է:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031