Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալներից մեկի մահվան պատճառով վարույթը կարճվել է

Հուլիս 25,2014 17:33

Ամբաստանյալ Ռաֆիկ Հակոբյանը հրաժարվեց կողմերից որեւէ հարցերին պատասխանել, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ նա գրել էր՝ որպեսզի իր խղճի առաջ պատասխան չտա, ասում է ողջ ճշմարտությունը: Նրա համար խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանը որոշում է ընդունել Ռաֆիկ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրա մասով վարույթը կարճել:

Ամբաստանյալին որդին հուլիսի 2-ին դատարանին դիմում է ներկայացրել, որ հայրը`946թ.ծնված Ռաֆիկ Հակոբյանը հունիսի 22-ին մահացել է: Նա դատարան էր ներկայացրել հայր և որդի լինելու հանգամանքը փաստող փաստաթուղթը, մահվան վկայականի պատճենը:

Մեղադրող՝ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ՝ Արթուր Սարգսյանը միջնորդել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի կարգով սույն քրեական գործից ամբաստանյալ՝ Ռաֆիկ Հակոբյանի մասով քրեական գործի վարույթը կարճել, ինչին չի առարկել նաեւ երկրորդ ամբաստանյալի` Պետրոս Գրիգորյանի շահերի պաշտպան ՝ Աշոտ Ապրեսյանը :

Հիշեցնենք, որ Պետրոս Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիսի 9-ին, ժամը 20-ի սահմաններում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանատանը նույն գյուղի բնակիչ հանգուցյալ Իշխան Նիկողոսյանի գերեզմանափոսը համագյուղացի Ռաֆիկ Հակոբյանի հետ փորելու ժամանակ վիճաբանել է մոտեցած Սիմոն Բաբայանի հետ, որի ընթացքում իր ձեռքին եղած քլունգով և ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ս.Բաբայանի գլխի և մարմնի տարբեր մասերին, ապօրինաբար վերջինիս զրկել է կյանքից: Ըստ գործի նյութերի, նույն օրը ժամը 23-ի սահմաններում Ռ.Հակոբյանի օգնությամբ դին տեղափոխել էին գերեզմանատնից մոտ 400 մետր հեռավորության վրա գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ, որտեղ նա Ս.Բաբայանի դին նետել է ջրանցքը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 1-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031