Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազի և էստրադայի երևանյան ճեմուղին համալրվեց Մարտին Վարդազարյանի աստղով

Հուլիս 25,2014 21:55

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, բազմաթիվ արվեստագետների և երաժշտասեր երևանցիների հետ միասին մասնակցել է հայկական ջազի և էստրադայի աստղերի ճեմուղում Երևանի ավագանու անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղի հանդիսավոր բացման արարողությանը: Ներկաները նախ իրենց գնահատանքի խոսքն են ուղղել մաեստրո Վարդազարյանին՝ բարձր գնահատելով նրա ունեցած դերը հայկական երաժշտարվեստի զարգացման գործում: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ, բոլոր ներկաների անունից շնորհավորելով և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթելով մաեստրոյին, նկատել է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ այսօրինակ գնահատանքը վաստակաշատ արվեստագետին մատուցվում է կենդանության օրոք, ինչն իր հերթին առավել նշանակալի է դարձնում իրադարձությունը:

Այնուհետ բացվել է Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղը, որի պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և մաեստրո Վարդազարյանին: Մեկ անգամ ևս շնորհավորելով վաստակաշատ արվեստագետին` Տարոն Մարգարյանը մաղթել է նրան քաջառողջություն և ստեղծագործական երկարակեցություն՝ ի բարօրություն Երևանի և երևանցիների:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար` Մարտին Վարդազարյանն իր հերթին վստահեցրել է, որ շարունակելու է իր նպաստը բերել հայկական երաժշտարվեստի զարգացման ու տարածման գործում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031