Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Նեւրոզը երբեմն այդքան վատ բան չէ»

Հուլիս 26,2014 15:36

Ըստ Ռուբեն Պողոսյանի՝ նեւրոզը կապված է  նաեւ սեռականության եւ հոգեսեռական զարգացման ուղղու հետ

«Երբ որ փոքրերն ունենում են տարբեր նյարդային շարժումներ, եղունգների կրծոտում, քթի մեջ փորփրում, դրանք բոլորը նեւրոզի ախտանիշներ են»,- այսօր՝ հուլիսի 26-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Այգ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային եւ մանկական ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը:

Նա համարում է, որ հիվանդության մասին կարեւոր տեղեկություններ է տալիս մարդու ծննդյան մասին ճշմարտությունը, եւ անգամ հղիության ընթացքում տեղի ունեցածը կարող է նման խնդրի պատճառ դառնալ:

Պարոն Պողոսյանի պնդմամբ՝ նեւրոզով հիվանդ մարդը տարբերում է իրականությունը, նրանք միշտ իրենց համար ստեղծում են անորոշություններ.

«Բոլոր նեւրոտիկները ժամանակ չեն ուզում ճանաչել, որովհետեւ ժամանակը սոցիալականություն եւ որոշակիություն է ցույց տալիս: Իրենք ուզում են կորցնել այդ որոշակիությունը եւ սոցիալականությունը»:

Ռուբեն Պողոսյանը համարում է, որ նեւրոզը կապված է  նաեւ սեռականության եւ հոգեսեռական զարգացման ուղղու հետ: Ըստ նրա՝ հիվանդության համար ամենախոցելի շերտերն են համարվում՝ կանայք, երեխաները եւ ծերերը, բայց միշտ չէ, որ նեւրոզը վատ է մարդու համար.

«Մարդ, որ կարողանում է իր զարգացման փուլերում դժվարություններն հաղթահարել, անշուշտ նա կարողանում է հաղթահարել նեւրոզը: Նեւրոզը նաեւ ակտիվության փուլ է, եւ երբեմն այդքան վատ բան չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031