Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորանոր պայծառ ու լուսաշող առավոտներ եմ մաղթում «Առավոտին»

Հուլիս 26,2014 15:40

«Առավոտի» քսաներորդ տարեդարձի առիթով սիրով շնորհավորում եմ  գլխավոր խմբագիր պրն. Արամ Աբրահամյանին և թերթի խմբագրակազմին՝ մաղթելով շարունակելու ձեր կարևոր առաքելությունը հայկական լրատվական դաշտում:

Հուսով եմ, որ 20-ամյա փորձառությամբ «Առավոտը» էլ ավելիով պիտի աշխատի` իբրև օբյեկտիվ և անաչառ լրատվական (որոնք որ, ի դեպ, քիչ են այսօրվա մեր իրականության մեջ) անդրադառնալ հայ հանրությանը հուզող խնդիրներին, անարդարության դրսևորումներին և արագ արձագանքել հասարակական տարբեր իրադարձություններին:

Լրատվամիջոցն իր հրապարակումներով  ոչ թե պետք է  վատաբանի ու սևացնի, այլ անդրադառնալով հասարակության մեջ արատավոր և անարդար երևույթներին` քննադատի դրանք և  դրանով իսկ նպաստի հասարակության առողջացմանը և ազգային կյանքի հզորացմանը: Վստահ եմ, որ այս իմաստով «Առավոտը» հավատարիմ է իր կոչմանը: Նորանոր պայծառ ու լուսաշող առավոտներ եմ մաղթում «Առավոտին»: Աստված ձեզ օրհնի:

Աղոթքով` Հայր Պարթև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031