Լրահոս
Օրվա լրահոսը

«Էներգետիկայի նախարարությունը խփում է մեր գործին». փորձագետ

Հուլիս 26,2014 16:32

«Արեւային տեխնոլոգիաները, որոնցով էլեկտրաէներգիա է ստացվում, աշխարհում բավականին թանկ են, այս պայմաններում, եթե կառավարությունը նպաստավոր սակագին էլ սահմանի ներդրողի համար, թանկությունը անդրադառնալու է սպառողի սակագնի վրա»,- Հայաստանում այլընտրանքային վերականգնվող էներգիայի օգտագործման հարցի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ։

Ըստ նրա, Հայաստանում ՀԷԿ-երը զարգանում են, որովհետև սակագինը գրավիչ է նրանց համար.«Հայաստանում արևային էներգիայի արտադրությունը զարգացնելու համար հարկավոր է գրավիչ սակագին»:

«Հիմա, որ ասում են արեւային էներգիան թանկ է, դա մեր գործին խփում է, ու առաջին հարվածը ստանում ենք էներգետիկայի նախարարությունից: Ժամից ես եմ գալիս, տեր ողորմյան դո՞ւք եք ասում: Ամբողջ աշխարհն է այսօր այդ ուղղությամբ մտածում, իսկ Հայաստանում արեւային էներգիայի թանկության մասին քաղաքացիներին շփոթության մեջ են գցում »,- հակադարձեց Հայաստանում հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը:

«Տեխնէկո» այլընտրանքային էներգետիկայի սարքավորումների արտադրական ձեռնարկությունների տնօրեն Միխայիլ Մարտիրոսյանն էլ ասաց, որ նախկինում մարդիկ նույնիսկ չգիտեին, թե ինչ է արևային էներգիան, հիմա առաջընթաց կա. «Հասարակությունը պետք է հասկանա, որ էներգաարդյունավետությունը ապրելաձև է, և առանց դրա ապագա չենք ունենա»:

Արևային էներգիայի համակարգերի մշակման «Կոնտակտ-Ա» ընկերության տնօրեն Վիկտոր Աֆյանն էլ նկատեց, որ արևային էներգիայի սակագինը կախված է սարքերի հզորությունից ու անիմաստ է սպասել, թե երբ այն կէժանանա, որ զբաղվել դրա զարգացմամբ:

Քննարկմանը հրավիրված «Ժառանգություն» եւ ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչները  չներկայացան:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031